3․780․052 դրամ՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամին․ Մի դրամի ուժը մարտին կուղղվի Իմ անտառ Հայաստանին

Ամփոփվել է «Մի դրամի ուժը» փետրվար ամսվա ծրագիրը։ IDBank-ը և Իդրամը կուտակված 3․780․052 դրամը նվիրաբերել են «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին՝ աջակցելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։

«Մի դրամի ուժը» նախաձեռնության մարտ ամսվա ծրագրի ընթացքում կուտակված մի դրամներն այս անգամ կուղղվեն «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանը։ Այսպես IDBank-ը և Իդրամը փորձում են խթանել նոր անտառների տնկումը և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի կենսաբազմազանության պահպանման գործում։

IDBank-ի և Իդրամի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ անտառների տնկումն ու վերականգնումը շատ մեծ դեր ունեն մեր կյանքի որակի պահպանման և բարելավման հարցում․ «Մարտին տոնում են անտառների միջազգային օրը, և հենց այդ նպատակով էլ այս ամիս որոշեցինք կուտակված մի դրամները ուղղել «Իմ անտառ Հայաստան» կազմակերպությանը։ Յուրաքանչյուրիս պարտքն է պահպանել մեր բնությունը, մենք էլ մեր փոքրիկ ներդրումով փորձում ենք ընդլայնել անտառները՝ խրախուսելով մարդկանց վճարումները կատարել QR-ով», - ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

«Իմ անտառ Հայաստան» կազմակերպության հիմնադիր Անտրէ Գումուշճեանը նշում է. «Երկու տարի առաջ «Մի դրամի ուժը» ծրագրի շնորհիվ ընդամենը մեկ ամսում տնկեցինք 8000 ծառ։ Հուսանք, որ այս տարի Իդրամի և Բանկի հաճախորդների ոգևորության շնորհիվ անելու ենք ավելին։ Բոլորի և յուրաքանչյուրի մասնակցությամբ մենք կարող ենք ընդլայնել անտառները Հայաստանում՝ հայության ապագա սերունդների համար»:

Բարի գործել կատարելը հեշտ է․ Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, իսկ Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների։ Ի դեպ՝ Իդրամով վճարել կարող եք արդեն ավելի քան 20․000 վաճառակետերում՝ անհպում ու անվտանգ կատարելով Ձեր ֆինանսական գործարքները։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ
website by Sargssyan