Ֆրանսիան նոր ռեկորդ է գրանցել արևային էներգիայի զարգացման ճանապարհին

Ֆրանսիայի էկոլոգիական փոխակերպման նախարարության տվյալներով՝ այդ երկրում վերականգնվող էներգետիկայի զարգացման ճանապարհին նոր ռեկորդային ցուցանիշ են արձանագրել։ 2023 թվականի վերջին եռամսյակում 955 ՄՎտ նոր ֆոտոէլեկտրական համակարգեր են միացվել ընդհանուր ցանցին։ Այս զգալի աճի շնորհիվ ֆոտոէլկտրական համակարգերի ընդհանուր համախառն հզորությունը 2023 թվականի դեկտեմբերի վերջին երկրում հասել է 20 ԳՎտ-ի, ինչը վկայում է էներգիայի վերականգնվող աղբյուրների հստակ հավատարմության մասին։ 2023 թվականին ընդհանուր ավելացվել է 3,2 ԳՎտ նոր արևային հզորություններ։ 2022 թվականին այդ թիվը կազմել է 2,68 ԳՎտ, 2021-ին՝ 2,57 ԳՎտ։
 
Տարեցտարի Ֆրանսիայում նոր արևային հզորությունների տեղադրումն ավելի արագ տեմպերով է ընթանում, ընդ որում հզորությունների մեծ մասը՝ 19,3 ԳՎտ-ն տեղակայված է Ֆրանսիայի մայրցամաքային հատվածում, իսկ մյուսները տեղադրված են Անդրծովյան տարածքներում և Կորսիկայում։ Ֆրանսիան դիվերսիֆիկացնում է իր էներգետիկ պորտֆելը մի քանի տարածաշրջաններով։
 
Այս տարվա կանխատեսումներով Ֆրանսիան մտադիր է մինչև 4 և ավելի ԳՎտ ավելացնել 2024 թվականին, իսկ 2030 թվականին այդ երկիրը, որն, ի դեպ, ամենաշատ ատոմակայաններն ունի իր տարածքում, ցանկանում է էներգիայի 50 % և ավելին ստանալ արևային աղբյուրներից։ Նման ցուցանիշը Ֆրանսիային ընդհանրապես թույլ կտա այլևս որևէ վառելիք չներկրել այլ երկրներից էներգետիկ նպատակներով։
 
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
 
Մարգարիտա Սարգսյան
Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան
website by Sargssyan