ԶՊՄԿ-ում մեծարվեցին ընկերության կանայք

Մարտի 8-ից ըստ ամենայնի մեկնարկել է կանանց միամսյակը (մինչև ապրիլի 7-ը) և դրա շրջանակում կլինեն իգական սեռին մեծարելուն միտված միջոցառումներ: Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում մարտի 11-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 35 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեցող կանայք էին, որոնց նվիրումի և ջանասիրության շնորհիվ ընկերությունը շարունակել է անխափան երթը: Ընթերցվեց 45 կանանց անուն, որոնցից յուրաքանչյուրին «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին և  գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը շնորհակալագրեր և դրամական պարգևներ հանձնեցին:

Շնորհավորանքի խոսքում Ռ.Խուդոլին ընդգծեց, որ հաճելի մի զգացողությամբ է հանձնում պարգևները կանանց, որոնց մի մասը ծանր ու բարդ աշխատանք է կատարում, տղամարդուն բնորոշ գործառույթներ իրականացնում:

Պարգևատրվող կանանց բարեմաղթանքներ հղեց ընկերության վարչական դեպարտամենտի ղեկավար Զառա Սիանոզովան:

Պարային կատարումով ելույթ ունեցավ մշակույթի պալատի պարուսույց Մելանյա Մարտիրոսյանի սան, եվրոպական տարբեր բեմերում հանդես եկած պարուհի Սառա Ստեփանյանը:

Երաժշտական կատարումներով հանդես եկան մշակույթի պալատի վարիչ, քանոնահար Նառա Մկրտչյանը, դաշնակահար Գոհար Հովհաննիսյանը, ֆլեյտահար Լիլիթ Գրիգորյանը:

Այնուհետև անկեղծ զրույց ծավալվեց աղանդերի սեղանի շուրջ:

Վահրամ Օրբելյան

Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը
website by Sargssyan