ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել է Web3 հայեցակարգը

Օրերս Պարոնյան 16/2 հասցեում տրվել է Fastex-ի կողմից կազմակերպվող Web3 ոլորտի հանդիպումների շարքի մեկնարկը: Հայաստանի բլոկչեյն դեսպանություն հանդիսացող ftNFT ֆիջիթալ տարածքում թեմայի շուրջ ելույթով են հանդես եկել էկոհամակարգի մի շարք ներկայացուցիչներ:

Բահամուտ (Bahamut) բլոկչեյնի գլխավոր նախագծող Կարեն Թերջանյանը ներկաներին պատմել է Web1-ի, Web2-ի, Web3-ի և դրանց առանձնահատկությունների մասին, անդրադարձ է կատարել Բահամուտ բլոկչեյնի համաձայնության մեխանիզմին (PoSA) և ներկայացրել ոլորտի զարգացման միտումները: 

Համագործակցությունների ղեկավար Արմեն Բաղդասարյանը խոսել է Fastex Exchange-ի հնարավորությունների մասին: Նա հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կենտրոնացված փոխանակման հարթակի (CEX) ռազմավարությունը և առանձնահատկությունները, ինչպես նաև հնարավոր ռիսկերն ու խարդախությունները: Ելույթին հաջորդել է մտքերի շահագրգիռ փոխանակությունը՝ հարցուպատասխանի ձևաչափով: 

FastexVerse-ի ղեկավար Վահե Խաչատրյանն իր ելույթում անդրադարձել է մետատիրույթի տեխնոլոգիաների ընթացիկ իրավիճակին և հեռանկարներին: Ի պատասխան հարցին, թե ինչ արժեք կարող են ստեղծել վիրտուալ տիրույթներն ապագայում, Վահե Խաչատրյանը նշել է. «Անկասկած, վիրտուալ տեխնոլոգիաների կիրառումը կտրուկ աճ է արձանագրելու մոտ ապագայում։ Մեր նպատակն է հասարակության լայն շերտերի համար բացահայտել մետատիրույթի նորագույն և արդեն այսօր հասանելի հնարավորությունները ու պատրաստ լինել տեխնոլոգիական այս նոր շարժմանը»:

Հանդիպման շրջանակում ծավալված քննարկման արդյունքում խոսնակները պատասխանել են մասնակիցներին հետաքրքրող հարցերին, իսկ վերջիններս ձեռք են բերել խորքային գիտելիք Web3-ի մասին և հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու ոլորտի փորձագետների և ջատագովների հետ: Յուրաքանչյուր մասնակից նաև արժանացել է նվերի՝ 10FTN-ի տեսքով: 

Web3 հայեցակարգին և դրա հնարավորություններին նվիրված հանդիպումների շարքը շարունակական է լինելու։ 

Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ»
website by Sargssyan