Ինչո՞ւ կալանավորեցին ՀՅԴ-ական Գագիկ Սարգսյանին․ հետաքրքիր մանրամասներ

Օրեր առաջ ԱԱԾ-ն, ապա և քննչական կոմիտեն մեծ աղմուկով հայտարարեցին, որ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան մոտ տեղի ունեցած ահաբեկչության փորձի, Գուրգեն Արսենյանի, ինչպես նաև ՔՊ գրասենյակների մոտ հայտնաբերված ռումբերի դեպքերով կասկածյալներ են հայտնաբերվել և ձերբակալվել։

Այս քրեական գործով հայտնվել էր չորս անձի, այդ թվում՝ ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանի, ձերբակալման մասին։
Գագիկ Սարգսյանն ավելի ուշ կալանավորվեց մեկ ամսով։ Վերջինիս փաստաբանը տեղեկացրեց, որ նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Մեկ-երկու օր լրահոսի թոփում մնալուց հետո, թեման կարծես մարեց։ Անհասկանալի լռություն է անգամ կուսակիցների շրջանում։ Այնինչ այս անձի հետ կապված, կուլիսներում բավական հետաքրքիր թեմաներ են շրջանառվում։
Գագիկ Սարգսյանը ՀՅԴ հնաբնակներից է, բայց հանրությանը համեմատաբար քիչ ծանոթ։ Հանրային կյանքում՝ «պասիվ», բայց երկրի համար զգալի ներդրում ունեցած դաշնակցականին աղմուկով կալանավորելը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

Նախ փորձենք հասկանալ ով է Գագիկ Սարգսյանը և ինչով է աչքի ընկել վերջին շրջանում։ Կուսակցությունում հեղինակություն վայելող այս գործիչը մշտապես զբաղվել է հայ-իրանական հարաբերություններով, բավական սերտ կապեր ուներ մեր հարավային հարևան երկրում ու լուրջ աշխատանքներ էր տանում։ Բացի այդ, նա մշտապես բարձրաձայնում էր Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրները։ Վերջին շրջանում հատկապես ակտիվ էր սոցիալական ցանցերում՝ ադրբեջանական քարոզչությանը հակազդելու գործում։ Տարբեր քարտեզներ հրապարակելով՝ փաստերով հերքում էր ադրբեջանական պետական քարոզչության ստերը՝ Ալիևի վարչակազմի «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին հակադարձելով «Արևելյան Հայաստան» տերմինով։

Ի տարբերություն սոցիալական ցանցերի հայկական դաշտի՝ Գագիկ Սարգսյանն ադրբեջանական հատվածում առավել հայտնի էր և մշտապես նյարդայնացնում էր ալիևյան քարոզիչներին։ Նրան Ադրբեջանում դիտում են որպես ռևանշիզմ քարոզող։ Եվ այստեղ է, որ հարց է առաջանում՝ գուցե նրա կալանավորումը հենց ադրբեջանական կողմի պահանջ էր։ Գագիկ Սարգսյանն ու նրա հայացքները կիսող բոլոր անձինք նաև սեփական երկրում «խաղաղության խաչմերուկ» ստեղծողների համար անցանկալի են։ Ուստի չի բացառվում որ մեր «ռևանշիստ» հայրենակցի մեկուսացումը կարող է թելադրված լինել մերձակա արևելքից։

Հայկ Մանուկյան

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից
website by Sargssyan