ՀՀ-ում շուրջ 2 տասնյակ մեքենա արգելափակվել է ձյան շերտում և ցեխակույտում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն շուրջ երկու տասնյակ ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան շերտում և ցեխակույտում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսանը։

Նրա խոսքով` մեքենաներ են արգելափակվել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Քանաքեռավան, Լեռնանիստ, Զովունի, Սյունիքի մարզի Անգեղակոթ, Գեղարքունիքի մարզի Ծովազարդ, Դդմաշեն գյուղերում, Ապարան-Երևան ավտոճանապարհի 2 կմ-ին, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին, Վարդենյաց լեռնանցքում, Ստեփանավանի ոլորաններում։

«Ահազանգերով դեպքի վայր մեկնած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել շուրջ 20 տրանսպորտային միջոց և շուրջ 30 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,– լրատվամիջոցի հետ զրույցում նշել է նա:

Եղանակային պայմաններից ելնելով`արտակարգ ռեժիմով ծառայություն է իրականացնում նաև ոստիկանությունը. պարեկները մայրաքաղաքի խաչմերուկներում կարգավորում են երթևեկությունը, իսկ մարզերում փրկարարների հետ օգնություն են ցույց տալիս քաղաքացիներին։ Աշխատանքները շարունակվում են։

 
Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան
website by Sargssyan