Հայաստանի գործող իշխանությունների քայլերը լրջագույն վնաս են երկրի կենսական շահերին․ Արշակ Կարապետյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Երևան, հանդիպումներ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ։

Հայաստանի մասով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդամենը հանդես է եկել հերթապահ հայտարարություններով, նշել, թե Հյուսիսատլանտյան անվտանգութան համար էական ու կարևոր է Հարավային Կովկասում կայունությունը, քանի որ առերեսվում են ավելի վտանգավոր աշխարհի հետ։ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով տևական խաղաղության հասնել, Յենս Ստոլտենբերգը հիմնականում անդրադարձել է Ուկրաինային, մասնավորապես ողջունել է, իր ձևակերպմամբ, Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ։

Փաստացի, այս կերպ՝ փորձելով Հայաստանին ներքաշել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։

Երևանը, հիշեցնենք, հայտարարել է մի քանի անգամ, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, միևնույն ժամանակ մարդասիրական օգնություն ուղարկելուց բացի, առանձնապես մեծ ջանքեր չի գործադրել, իսկ միջազգային ասպարեզում էլ աշխատում է չեզոք մնալ։

Ուշադրության արժանի է Ստոլտենբերգի մեկ այլ հայտարարությունը, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի Պուտինը չհաղթի այդ պատերազմում։

«Եթե Պուտինը Ուկրաինայում հասնի հաղթանակի, իրական ռիսկ կա, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որը տակավին 2 օր առաջ գտնվում էր ավտորիտար մեկ այլ երկրում՝ Ադրբեջանում։ Սակայն Ադրբեջանի ռազմական հանցագործությունները չի դատապարտել, ավելին երկակի ստանդարտների իրական կիրառում է արել՝ իսկական ագրեսոր Ադրբեջանի մասին որևէ խոսք չնշելով։

Իրականում հենց այս հանգամանքը բնորոշում է Արևմուտքի և նրա հիմնական ռազմաքաղաքական դաշինքի բուն վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ։ Նույնիսկ արևմտյան փորձագետներն են նշում, որ Հայաստանը ՆԱՏՕ-ին հարկավոր է միայն որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու նպատակով, իսկ մնացած այլ հարցերում ՆԱՏՕ-ն բնավ էլ մտադիր չէ օգնել Հայաստանին, ընդհակառակը փորձում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հաշվին լուծել սեփական խնդիրները։

Ստոլտենբերգի տարածաշրջանային այցին անդրադարձել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, թե Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը։ «ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումներն ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, հասանելի են անզեն աչքով, նաև ընկալում կա, որ իրականում ՆԱՏՕ-ի փորձերն ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունը և ներկայությունը դժվար թե ամրապնդեն կայունություն ու իրավիճակի կանխատեսելիություն Կովկասում», - ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը քանիցս արձանագրել է, որ Արևմուտքը հայ-ադրբեջանական հակամարտությունում ամենևին էլ Հայաստանի գործընկերը չէ և փորձում է միայն սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, իսկ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու Հայաստանի գործող իշխանությունների դիլետանտ և անխոհեմ քայլերը լրջագույն վնաս են հասցնելու Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, նոր աղետներ են բերելու մեր երկրին։
Ամենևին պետք չէ ակնկալիքներ ունենալ Ստոլտենբերգի այցից, ի վերջո նա ընդամենը եկել էր տարածաշրջան համագործակցությունը ընդլայնելու Ադրբեջանի և Վրաստանի հետ, Հայաստանին էլ ձեռքի հետ ակնարկելու, որ իրենց վրա բոլորովին հույս չդնեն։

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից
website by Sargssyan