«Միայն մեր միասնությամբ կարող ենք վերջ դնել ազգային պառակտմանը». Արշակ Կարապետյան

Ապրիլի 5-ի երեկոյան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի՝ Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարը։ Համագումարին հանգամանալից ներկայացվելու են շարժման նպատակներն ու մեր պետության առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղղությամբ կուսակցության պատկերացումները, ինչպես նաև պետության բոլոր ոլորտներին վերաբերող արմատական բարեփոխման ծրագրերը՝ արդարացնելու հուսախաբ եղած հայ ժողովրդի սպասելիքները, որոնք փոշիացվեցին վերջին մի քանի տարիների ընթացքում։

Համագումարի նախաձեռնող խմբի ղեկավարը Հովհաննես Շահինյանն է, իսկ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը համագումարին ներկայացնելու է իր տեսակետները՝ Հայաստանում ստեղծված իրավիճակի, գործող իշխանությունների դեմ կազմակերպված, ինստիտուցիոնալ պայքար մղելու վերաբերյալ։

Հարյուրավոր մարդիկ, մեր տեղեկություններով, մասնակցելու են «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին, ընդ որում, կուսակցության ստեղծումը որևէ կերպ չի ազդելու նույնանուն շարժման գործունեության և ընթացքի վրա, որին բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կառույցներ և անհայտ անձինք են միացել։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանը կոչ է արել ոչ միայն հետևել նախաձեռնած գործընթացին, այլև առաջարկներով, ծրագրերով, ինչու չէ, նույնիսկ քննադատությամբ գործուն մասնակցություն ցուցաբերել «Համահայկական ճակատ» կուսակցության կայացման հզորացմանը։

«Միայն մեր միասնությամբ կարող ենք վերջ դնել ազգային պառակտմանը, դառնալ մեկ բռունցք և հաստատակամորեն լցվել մեր պետության վերակառուցման պատվավոր գործին»,- նշել է Կարապետյանը։

«Համահայկական ճակատ» շարժումը դեռ իր ստեղծման օրվանից դավանում է ամենակարևոր գաղափարին՝ անկախ գաղափարական տարաձայնություններից՝ համախմբում և միասնություն. միայն այդ եղանակով հնարավորություն կա փոփոխություններ իրականացնել երկրում, կասեցնել Հայաստանի Հանրապետության գահավիժումը, հեռացնել գործող ապիկար և դավաճան իշխանություններին և նոր սահմանադրության ընդունմամբ՝ Հայաստանը դնել զարգացման ռելսերի վրա։

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից
website by Sargssyan