Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ

Կալինինգրադի մարզում արևային մարտկոցների համար սիլիկոնային վաֆլիներ արտադրող ձեռնարկությունը գործում է ամբողջ հզորության: Դա մայրցամաքի ամենամեծ նման գործարաններից մեկն է։ Այն ոչ միայն ապահովում է ներքին «կանաչ» էներգիայի զարգացումը, այլ նաև լրացուցիչ հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծել, գրում է Ntv.ru-ն։

Կալինինգրադի մարզի Չեռնյախովսկում գտնվող գործարանի ճակատն ինքնին ձեռնարկության այցեքարտն է։ Ամբողջը պատված է սիլիկոնային միաբյուրեղային վաֆլիների վրա հիմնված պանելներով, որոնք արտադրվում են այդտեղ։ 

Դա Կալինինգրադի մարզում իրականացվող ամենախոշոր ներդրումային ծրագրերից է։ Ներդրումների գումարը կազմում է մոտ 25 մլրդ ռուբլի։ Իր տեսակի մեջ ամենամեծ ձեռնարկությունը երկրում և խոշորագույններից մեկը Եվրասիայում, այն տարածաշրջանը դարձնում է կանաչ էներգիայի ոլորտի առաջատարներից մեկը:

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով 2023 թվականին համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ արևային էներգիայի ներդրումների ծավալը գերազանցել է նավթի արդյունահանման ընդհանուր ներդրումները՝ 382 միլիարդ դոլար 371 միլիարդ դոլարի դիմաց:

Կիսահաղորդչային նյութերի արդյունաբերությունը, որը զարգանում է լույսի արագությամբ, չի հանդուրժում կիսամիջոցներ, ներդրումների վերադարձի միակ երաշխիքը ամենաառաջադեմ տեխնոլոգիաների կիրառումն է։

Ընկերությունը, որը ներդրումներ է կատարել Չեռնյախովսկում գործարանի կառուցման մեջ, ներդրումներ է կատարել ոչ միայն գործարանի և սարքավորումների, այլ նաև մարդկային ռեսուրսների մեջ: Ձեռնարկությանը անհրաժեշտ 600 նոր հազվագյուտ մասնագիտությունների ներկայացուցիչներ-աշխատակիցները նույնպես յուրատեսակ ներդրում են, ովքեր  Կալինինգրադի մարզ տեղափոխվելու համար ստացել են մինչև 800 հազար ռուբլի։ Դա ներդրողի և տեղական իշխանության համատեղ ծրագիրն է։ Չեռնյախովսկում ավարտվում է նաև բնակելի համալիրը, որտեղ գործարանի աշխատակիցները հնարավորություն կունենան արտոնյալ պայմաններով հիփոթեքով բնակարաններ ձեռք բերել։

 

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛քSolarOnարևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի
website by Sargssyan