Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից

Մինչ 44-օրյա պատերազմը «Արցախը Հայաստան է և վերջ», «Աղդամն իմ հայրենիքն է» ասողներն այսօր կաշվից դուրս են գալիս՝ հանրությանը փորձելով համոզել, թե Արցախը բոլորովին էլ Հայաստանի մաս չէ, այլ Ադրբեջանի ինքնիշխան տարածք։

Փաշինյանն այս կեղտոտ նարատիվը տանում է իր գրեթե բոլոր ելույթներում։ Օրերս էլ «Քաղաքացու օրվան» նվիրված իր ուղերձում, ինչպես և Գավառում երիտասարդների առջև ունեցած բանախոսության ժամանակ, կրկին անդրադարձել է տարածքային ամբողջականությանը, նշել, թե սահմանազատման որոշումները կայացնում են այն բանի արձանագրմամբ, որ պետության կարևոր նախապայմաններից մեկը տարածքն է և տարածքային ամբողջականությունը։ «Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականություն, տվյալ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված»,- հայտարարել է Փաշինյանը։

Վերջինիս տրանսֆորմացիայի մասին բազմիցս է գրվել, խնդիրը մեկն է՝ ո՛չ Փաշինյանը, ո՛չ իր իշխանության որևէ ներկայացուցիչ քաղաքական, մարդկային, բարոյական սկզբունքներ չունեն, ընդ որում, զարմանալիորեն իրենք էլ խոստովանում են այդ հանգամանքը։

Իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարել էր, թե իր քաղաքական ուժը իզմ-եր չի դավանում, իսկ իզմ-եր չդավանող, գաղափարախոսություն չունեցող քաղաքական ուժից ցանկացած բան կարելի է սպասել, որևէ բարոյական արգելանք չունեն, այսօր արևմտամետ են, վաղը կարող են լինել ռուսամետ։ Երեկ ասում էին «Արցախը Հայաստան է և վերջ», այսօր Լեռնային Ղարաբաղ են հռչակել և հանձնել Ադրբեջանին՝ ընթացքում էլ հազարավոր զոհեր տալով։

Քարոզչական այս նարատիվը նաև շարունակվում է Տավուշի ուղղությամբ, փորձում են համոզել, թե Ադրբեջանին տրվելիք տարածքներն ադրբեջանական գյուղեր են, մինչդեռ հենց Տավուշից ազդակներ են գալիս, որ Փաշինյանը ձեռքի հետ շատ ավելի մեծ տարածքներ է նվիրում Ադրբեջանին, քան ի սկզբանե հայտարարել էր։ Այդ մասին ահազանգում են նաև այն գյուղապետերը, որոնք դժբախտություն են ունեցել հանդիպել Փաշինյանի և նրա տեղակալ Մհեր Գրիգորյանի հետ։

Սոնա Անտոնյան

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել
website by Sargssyan