Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ում

Ապրիլի 27-ին ու 28-ին Idram-ն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest-ին՝ կարիերայի քաղաքի մեծ տոնավաճառին։ Նորարար ընկերությունների համատեղ տաղավարում հերթ էր․ մարդիկ մոտենում էին ընկերությունների ներկայացուցիչների հետ ծանոթանալու ու նկարվելու համար։

IDBank-ի մարդկային ռեսուրսների կառավարման թիմը տոնավաճառի մասնակիցներին պատմեց նաև իրենց մշտական ծրագրի՝ IDream-ի մասին, որով հետաքրքրվողների թիվը շատ մեծ էր, ոգևորությամբ լսում էին հատկապես ուսանողները, ում համար նախատեսված է ծրագիրը։ IDream-ը հրաշալի հնարավորություն է բանկային ոլորտում աշխատանքի անցնելու համար՝ սկսելով կարիերան լավագույն գործատուի հետ։ Ի դեպ՝ IDream-ի մասնակիցներից շատերը վաղուց միացել են IDBank-ի մեծ ու նարնջագույն թիմին՝ դառնալով նրանց մի մասնիկը։

Idram ընկերության ՄՌԿ տնօրեն Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ Իդրամի համար կարևոր է երիտասարդ մասնագետներին հնարվորություն տալ աճել, զարգանալ, իսկ Իդրամը ֆինտեխ ոլորտի այն եզակի ընկերություններից մեկն է, որտեղ աշխատակիցներն ունեն մասնագիտական վերապատրաստման, անգամ վերապրոֆիլավորման հնարավորություն։ «Մենք հաշվի ենք առնում մեր աշխատակիցների պոտենցիալն ու այն զարգացնելով ուղղորդում ենք նրան և ընկերությանն անհրաժեշտ ուղղությամբ», – ասում է Աստղիկ Զիլֆիմյանը։

IDBank-ի ՄԿԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Մանուչարյանի խոսքով՝ Բանկը մշտապես աչքի է ընկել ոչ միայն տեխնոլոգիական գերազանց լուծումներ մշակելով, այլև կարծրատիպեր կոտրելով՝ հանդես գալով որպես ամենաժամանակակից բանկ ու լավագույն գործատու։ «Կենտրոնանալով աշխատակիցների բազմակողմանի կատարելագործման վրա՝ մենք հնարավորություն ենք տալիս մեր թիմի անդամներին օգտվելու արտոնությունների լայն փաթեթից ու զարգացնելու իրենց հմտությունները, գիտելիքներն ու ունակությունները՝ դառնալով իրենց ոլորտի ամենաուժեղ ներկայացուցիչներից։ Դրա վառ օրինակն է նաև IDream ծրագիրը, որը հրաշալի հնարավորություն է երիտասարդ սկսնակների համար՝ միանալ մեր ընկերությանը», – ասում է Սոնա Մանուչարյանը։

IDBank-ի թիմին միանալու համար պարբերաբար ստուգե՛ք թափուր հաստիքները՝ անցնելով հղումով, իսկ Իդրամում առկա ազատ աշխատատեղերը կարող եք գտնել այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել
website by Sargssyan