Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը ԵՊՀ ուսանողական խորհրդի 30-ամյակի միջոցառումների շրջանակում կրկին հանդես է եկել դասախոսությամբ: Այս անգամ նա անդրադարձել է ֆինանսական ծառայությունների թվայնացման, թվային փոխակերպման գործընթացին՝ որպես ամենամեծ մարտահրավեր նշելով մտածողության փոփոխության անհրաժեշտությունը:

«Թվային տրանսֆորմացիան իրականում ավելին է, քան բանկային պրոդուկտների ու ծառայությունների թվայնացումը. սա առաջին հերթին մարդկանց՝ հաճախորդների ու աշխատակիցների մտածելակերպի փոփոխությունն է: Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում բանկերը դադարում են զուտ բանկային ծառայություններ մատուցող միջնորդ կառույցներ լինել: Նրանք սկսում են դառնալ խորհրդատուներ, և դուք՝ երիտասարդ սերունդն եք, որ պետք է մեզ օգնեք հասկանալ մեր հաճախորդներին, նրանց կարիքները և տրանսֆորմացվել»,-ասել է Անդրանիկ Գրիգորյանը: 

Այս տեսանկյունից որպես հաջողված փորձառություն նշվել է կենսաթոշակների՝ անկանխիկ փոխանցման համակարգի ներդրումը, երբ բանկերի երիտասարդ աշխատակիցների օգնությամբ մի քանի ամսում թոշակառուները սովորեցին օգտվել վճարային քարտերից, կատարել անկանխիկ վճարումներ:

Անդրադարձ է կատարվել նաև աշխատաշուկային՝ նոր, թվային մտածելակերպով մասնագետների կարիքին:

«Մտածողության փոփոխություն է պարտադրում նաև աշխատաշուկան. առանց նոր գիտելիքներով, թվային մտածելակերպով աշխատակիցների ֆինանսական շուկայի զարգացումն անհնար է: Այսօր շուկայում, օրինակ, տեղեկատվական անվտանգության մասնագետների մեծ պահանջարկ կա, բայց մասնագետներ չկան: Կրթվեք, զարգացեք, մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը հաճախորդներին հասկանալու, ներգրավելու և նրանց թվային տրանսֆորմացիայի ենթարկելու հարցում»,- ասել է նա: 

Անդրադառնալով Կոնվերս Բանկում ընթացող թվային փոխակերպման գործընթացին՝ Անդրանիկ Գրիգորյանը նշել է, որ այսօր ակտիվ քայլեր են ձեռնարկվում գործընթացներն ավտոմատացնելու, մարդկային գործոնը բացառելու ուղղությամբ: 

«Մենք ձգտում ենք դառնալ բանկ, որը չի ասոցացվի ֆինանսական ծառայությունների հետ, այլ կդառնա երկխոսության՝ Converse հարթակ: Մեր տեսլականն է ստեղծել միջավայր, որտեղ դուք, մեր բոլոր հաճախորդները կպլանավորեն օրը, կօգտվեն այն բոլոր ծառայություններից, որոնց կարիքն ունեն: Մենք մեր արժեհամակարգը կրող մասնագետների կարիքն ունենք, որպեսզի մեզ աջակցեն փոփոխությունների ճանապարհին»,-նշել է պարոն Գրիգորյանը: 

Դասախոսությանը հաջորդել է հարց ու պատասխան, նոր հանդիպումների պայմանավորվածություններ են ձեռքբերվել:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
website by Sargssyan