Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջնական տարբերակից, ինչպես հայտնի է, հանվել էր, այսպես կոչված, անկլավների հարցը։ Եվ Փաշինյանը նույնպես խոստովանում էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է այդպիսի հարց, բայց այդ կետն ընդհանրապես հանվել է: Դրանից հետո նա մի պահ սկսեց հայտարարել, թե անկլավների հարց չկա, այն չի քննարկվում, բայց որոշ ժամանակ հետո արդեն նշեց, թե անկլավների հարց կա, որին պետք է լուծում տրվի։ Ու անսպասելիորեն հանկարծ որոշվում է, որ սահմանազատումը պետք է սկսվի Տավուշի հատվածից: Ինչո՞ւ: Որովհետև եթե սկսվեր, ասենք, Գեղարքունիքից, Վայոց ձորից կամ Սյունիքից, ապա պետք է կատարվեր 1991 թ. սահմաններին համապատասխան, իսկ այդ գործընթացը պետք է ենթադրեր, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչը ձեռնտու չէ Ադրբեջանին։

Բաքուն առաջ է շարժվում ոչ թե փոխզիջումային, այլ միայն սեփական օրակարգը պարտադրելու մոտեցումով։ Թերևս Ադրբեջանի հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանի կապիտուլ յացիան պետք է շարունակել այս անգամ արդեն Տավուշի ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմից հետո Տավուշի սահմանամերձ հատվածն այն ուղղությունն է, որտեղ ադրբեջանական զինված ուժերն էական առաջխաղացում չեն ունեցել։ Այսինքն, մեր դիրքերն ամուր են եղել, ու 2020 թ. հուլիսին Ադրբեջանի հետ բախումը ևս դա ապացուցել է։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանը խնդիր է դրել Հայաստանին թուլացնել կոնկրետ Տավուշի ուղղությամբ։ Բնականաբար, եթե անկլավները տրվում են, ապա նաև քանդվում է հայկական կողմի պաշտպանական գիծը։ Իսկ զրոյից նոր դիրքեր կառուցելը մեծ ժամանակ ու ռեսուրսներ է տանելու։ Չհաշված, որ մի շարք ուղղություններով հայկական կողմը դառնում է խոցելի։

Օրինակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվում այդ հատվածով անցնող գազամուղը, իսկ դիտարկման ներքո՝ ռազմավարական նշանակութան բարձունքներ, ինչպես նաև հայկական կողմի համար շատ կարևոր դերակատարություն ունեցող ճանապարհներ, այդ թվում՝ Վրաստանին կապող ճանապարհը։ Այնպես չէ, որ սահմանազատումից հետո անմիջապես սահմանն ուղղակի հանձնվելու է սահմանապահների վերահսկողությանը։ Ըստ էության Ադրբեջանը ոչնչով կաշկանդված չէ, ու անկլավներում ռազմական կոնտինգենտ կարող է կենտրոնացնել։ Մյուս կողմից էլ՝ սահմանազատումը տեղի է ունենում, սակայն որևէ փաստաթուղթ չկա, որով կկարգավորվեն սահմանային հարցերը։ Իսկ Ադրբեջանից էլ հայտարարում են, թե սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը միմյանցից տարանջատ գործընթացներ են։ Սա ենթադրում է, որ ադրբեջանական զորքերը կարող են նաև չբավարարվել անկլավներով։

Մի օր էլ Բաքվում կարող են հայտարարել, թե 1918 կամ 1920 թվականների ինչ-որ «քարտեզներ» են գտել, որ սահմանն այլ տեղով է անցնում, ու ագրեսիա ձեռնարկել։ Բացի այդ, կամայական սահմանազատման արդյունքում խախտվում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Մարդիկ սեփականություն ունեն, որն ուղղակի վերցվում ու հանձնվում է ուրիշին։ Այս ամենի արդյունքում խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, որը երաշխավորում է մարդկանց սեփականության իրավունքը։ Բացառված չէ, որ ադրբեջանական կողմը այլ ոտնձգություններ ևս չի իրականացնի ՀՀ քաղաքացիների ու նրանց սեփականության նկատմամբ։ Մյուս կողմից՝ պայմաններ են ստեղծվելու, որ ադրբեջանցիներն ահաբեկեն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչությանը, վնաս պատճառելուց զատ նոր հոգեբանական ճնշման ենթարկեն:

Արդեն իսկ տեսանելի է, որ պայմաններ են ստեղծվում, որ Տավուշի սահմանամերձ շրջանները հայաթափվեն։ Հակառակորդը լրացուցիչ լծակներ է ստանում հայկական բնակավայրերի միջև հաղորդակցությունը խոչընդոտելու և մարդկանց մեկուսացման մեջ պահելու համար: Ու Բաքվի վարած քաղաքականության տրամաբանությունից ելնելով՝ Ադրբեջանը շուտափույթ ձեռնամուխ կլինի բնակչություն բերել անկլավների հատված, որպեսզի լեգիտիմացնի այդ հատվածների նկատմամբ իր վերահսկողությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել
website by Sargssyan