ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն

Տավուշի շուրջ իրավիճակի թեժացմանը՝ ընդդիմադիր շարժման օրեցօր աճող թափին զուգահեռ լուրջ ցնցումներ են գործող իշխանությունների մեջ։ «Քաղաքացիական պայմանագիրը» երբեք միատարր կուսակցություն չի եղել, միշտ էլ ամենատարբեր հարցերի վերաբերյալ ունեցել են տարբեր կարծիքներ, սակայն Փաշինյանի դիրքերի ամուր լինելու պատճառով ՔՊ-ական պատգամավորներն ու պաշտոնյաները խուսափել են սեփական կարծիքը հայտնելուց։ Այդ հանգամանքը նույնիսկ չէր խանգարել, որ ՔՊ-ում մի քանի թևեր, կամ կլաններ ձևավորվեն, որոնք բավական լուրջ ու խորքային պայքար են մղում իրար դեմ՝ իշխանական ավելի շատ լծակների տիրելու նպատակով։

Նման ձգտումները զսպելու համար Փաշինյանը պարբերաբար հանդիպումներ էր կազմակերպում ՔՊ խմբակցության անդամների հետ, ներկայացնում իր մոտեցումները, կոնկրետ հրահանգներ տալիս, որոշ դեպքերում էլ հենց խմբակցության նիստին հաշիվ պահանջում կուսակիցներից։ Գրեթե ամսից ավելի է՝ Նիկոլ Փաշինյանը որևէ հանդիպում խմբակցության հետ չի կազմակերպել, առավել ևս նման հանդիպումներ տեղի էին ունենում խորհրդարանական քառօրյաներից առաջ։

Հերթական քառօրյան սկսվել է այսօր, և Փաշինյանը կրկին չի հանդիպել։ Այս հանգամանքը լուրջ մտահոգություններ է առաջացրել ՔՊ-ում, որտեղ հստակ պատկերացում չունեն, թե ինչպես են վարվելու։ Ընդամենը ստիպված են լինելու լսել խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի և քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հրահանգնե՞րը, որոնք կուսակիցներին դեռևս համոզում են, որ իրենք ուղիղ կապի մեջ են Փաշինյանի հետ և նրանց են փոխանցում Փաշինյանի ցանկությունները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս հանգամանքը լուրջ մտահոգություն է առաջացրել, և ՔՊ-ում պնդում են, որ Փաշինյանն անձամբ հրավիրի խմբակցության հետ հանդիպում՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակը և դրանից դուրս գալու ելքերը։ Հակառակ պարագայում «Քաղպայմանագրում» սկսել են կասկածել, որ Փաշինյանն իր համար փախուստի ուղիներ է մշակում, իսկ իրենք մնալու են զայրացած ժողովրդին դեմ հանդիման։

Աշխեն Սահակյան

Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
website by Sargssyan