Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից

Կառավարությունում երեկ տեղի է ունեցել Կիրանցի մոտ մեկ տասնյակ բնակիչների հանդիպումը Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, այլ պաշտոնյաների հետ։ Գրեթե 3 ժամ տևած հանդիպումից հետո բնակիչները հեռացել են չափազանց հուզված՝ որևէ մանրամասն չհայտնելով։

Միայն ընդդիմության ներկայացուցիչներն են տեղեկություններ տարածել, թե Փաշինյանն այս հանդիպմանը շատ ավելի սարսափելի բացահայտումներ է արել, քան իրականում ներկայացվում է հանրությանը։ Գործող իշխանություններն էլ հաղորդագրություն են տարածել, թե իբր կիրանցիները բարձրաձայնել են իրենց բոլոր հուզող հարցերը, Փաշինյանը հանգամանալից ներկայացրել է առկա գործընթացը, շեշտել, որ բոլոր խնդիրներին կառավարությունում քաջածանոթ են, առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները և համատեղ քննարկումների միջոցով բարձրացվող հարցերին տալ լուծումներ։

Որևէ լուծում Հայաստանի գործող վարչախումբը այդպես էլ չի տալու, ընդհակառակը, կազմակերպված կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները՝ ըստ էության տեղի բնակիչներին էլ նախապատրաստելով նման լուծումների։

Իհարկե, Փաշինյանի այս հրեշավոր ծրագիրը կարող է հաջողվել, եթե ընդդիմադիր շարժումը, ինչպես և Տավուշի մարզում սկսված բողոքի լայն ակցիան ձախողվի։ Ըստ էության, Հայաստանի իշխանությունների դավաճանական քայլերը ձախողելու միակ հնարավորությունը ընդդիմադիր լայն համախմբումն է, և բոլոր քայլերը, որոնք ուղղված չեն նման համախմբմանը, նպաստում են փաշինյանական վարչախմբի շահերի սպասարկմանը։

Լարիսա Գրիգորյան

ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ
website by Sargssyan