Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է

2023թ.-ի մարտ ամսվա համեմատությամբ այս տարվա զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն օրերս հաստատել էր, որ ժամանած մեկ տուրիստի հաշվարկով կատարվող ծախսերն ավելի քիչ են, քան անցած տարի։

ԿԲ նախագահը պնդում է, թե արտաքին պահանջարկն ավելի մեղմ է, քան ունեցել ենք 2023 թվականին։ Իրականում զբոսաշրջիկների թվի նվազումն, ինչպես նաև կատարվող ծախսերի շատ ավելի մեծ նվազումը կապված է Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականության հետ, և առաջին հերթին` հայաստանյան բանկերի կողմից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու որոշման հետ։

Այս պահին, Հայաստանում միայն ՎՏԲ Հայաստան բանկն է սպասարկում այդ քարտերը, սակայն բավարար բանկոմատներ և ենթակառուցվածքներ չունի, դրանց լիակատար սպասարկումն ապահովելու համար։ Արդյունքում, հատկապես Ռուսաստանում տարածված տեղեկությունների պատճառով, ռուս զբոսաշրջիկները նախկին եռանդով և ոգևորությամբ չեն շտապում Հայաստան` իրենց տոները նշելու։ Հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ մեր զրույցները վկայում են, որ զբոսաշրջիկների թիվը նվազում է նաև այս օրերին, հատկապես հիմա, երբ մայիսյան տոներն են և ռուսները նախընտրում են դրանք անցկացնել Եվրոպայում:

Նախորդ տարիների մայիսի առաջին երկու շաբաթներին, հյուրանոցներում որևէ ազատ տեղ չէր լինում, իսկ ռեստորաններում մեծամասամբ ռուսներ էին։ Այժմ լրիվ հակառակ պատկերն է։

Աստղիկ Եգանյան

Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար
website by Sargssyan