«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին

«Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում։

Հասարակական-քաղաքական գործիչ ավետիք Չալաբյանը ակցիայի ժամանակ խոսք ուղղեց իրավապահ մարմիններին․

«Այսօր ՀայաստանիՀանրապետության պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն․ ներքին զորքերը փաստացի գրավել են ՀՀ տարածքում գտնվող Կիրանց գյուղը, շրջափակել են այն, սահմանափակել են քաղաքացիներ մուտքը այդ բնակավայր, որպեսզի գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն։ Սա մեր պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է։

33 տարի առաջ նույն այդ տարածքում՝ Ոսկեպար գյուղում Նոյեմբերյանի 20 ոստիկաններ, մարտնչելով այդ գյուղի համար, մեծ մասը զոհվել են․ 11 ոստիկան զոհվել է ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ բախումում, ևս 3-ը մահացել են բանտերում։ Այսօր՝ 33 տարի հետո, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը փորձում է բռնազավթել այդ գյուղը՝ թշնամուն հանձնելու համար։ Սա ուղղակի աղետալի իրադարձություն է։ Սա նաև սահմանադրական կարգի դեմ ամենամեծ ոտնձգությունն է։

Այսօր ՀՀ իշխանությունը բռնազավթած անձը և խմբակը սահմանադրական կարգի տապալում են իրականացնում և փորձում են դրանում օգտագործել ոստիկանությանը։

Մենք ոստիկաններին զգուշացնում ենք, որ իրենք սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցեն, չդառնան հանցակից և հանցագործ, որովհետև հանցագործների խմբակը վաղ, թե ուշ, պատասխանատվություն է կրելու։

Ոստիկանները, որոնք մեր պետության ծառայողներն են և իրենց ծառայությունն իրականացնում են մեր կողմից վճարված հարկերով, չպետք է դառնան թշնամու գործակալների հանցակիցը։ Իսկ որ սրանք թշնամու գործակալներ են, այլևս ոչ մի կասկած չկա»։

Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու
website by Sargssyan