Արհմիություններ՝ անցյալի մնացո՞ւկ, թե՞ աշխատողների իրավունքների պաշտպաններ

Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանությունը հաճախ քննարկվող հարց է:

Աշխատանքային իրավունքների շուրջ ստեղծված իրավիճակը հակասական բնույթ ունի, ինչը հիմնականում վերագրվում է արհմիությունների անբավարար աշխատանքին: Արհմիություններն աշխատանքային իրավունքների պաշտպանությունն ապահովող հիմնական մարմիններն են, իսկ այդ իրավունքները հաճախ խախտվում են:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը ևս փաստում է, որ ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, բայց հետևողական աշխատանքի արդյունքում հնարավոր է լուծել առկա բացերը. «Ես չեմ ուզում տոնենք այդ օրը, որովհետև մենք վաղուց աշխատանքային իրավահարաբերություններում տոնելու որպես էդպիսի բան չունենք: Բայց ես ուզում եմ, որ մենք ևս մեկ անգամ այս օրը փաստենք, որ այն երկրներում որոնք ձգտում են ունենալ ժողովրդավարություն, էդտեղ պետք է լինեն արհմիություններ»:

Հայաստանում ամենամեծ արհմիության ոլորտը կրթության, գիտության ճյուղային հանրապետական միությանն է պատկանում, իսկ եթե խոսենք ընդհանրապես ընկերությունների մասով, ապա մոտ 100%-ոց արհմիութենական անդամակցություն կա հանքարդյունաբերության ոլորտում, մասնավորապես` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ արհեստակցական ընկերության նախագահ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ ընդամենը 9-ը աշխատակից ունեն, որ չեն անդամակցում ԶՊՄԿ-ի արհմիությանը․ «Մեր գործունեությունն ուղղված է ընդհանուր հիմնարկության բարօրրությանը, ընդհակառակը ես որպես արհմիության նախագահ իմ փորձով կարող եմ ասել, որ բավականին սերտ հարաբերություններ ունենք գործատուի հետ, փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին,որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին՝ առողջ կոլեկտիվ, լավ պայմաններ, աշխատանքի անվտանգություն ունենալ, որպեսզի ավելի լավ վիճակում լինենք»:

ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան
website by Sargssyan