Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանը երեկ քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը և զեկույցը: Մի կողմ թողնենք ՄԻՊ Անահիտ Մանասյանի տարեկան հաղորդման ու զեկույցի բովանդակությունը, այստեղ որևէ հետաքրքիր բան չկար: Այլ ու միանգամայն հատկանշական հանգամանք միանգամից ուշադրություն գրավեց:

Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ գովերգում էին ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանին: Այնպիսի տպավորություն էր, որ քպականները, հրահանգով կամ առանց հասկանալու, ՄԻՊին հնարավորինս վարկաբեկելու կուրս էին վերցրել: Ինչո՞ւ վարկաբեկելու: Այն պարզ պատճառով, որ եթե որևէ իշխանություն գովերգում է իր ժամանակվա Մարդու իրավունքների պաշտպանին, հետևությունը մեկն է՝ ՄԻՊ-ը իր տեղում չէ: Չէ, իր տեղում չէ ինստիտուտի առումով, բայց իր տեղում է իշխանության համար, որովհետև անում է այն, ինչի համար հենց իրեն է առաջադրել այդ իշխանությունը:

Հայաստանի Հանրապետության 33ամյա պատմության մեջ որևէ ՄԻՊ այդքան սիրված, գովաբանված չի եղել որևէ իշխանության կողմից: Հակառակը եղել է, երբ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն անթաքույց դժգոհել կամ նեղսրտել են ՄԻ պաշտպանից: Եվ դա նորմալ է: Իսկ հիմա փաշինյանական իշխանությունը գովաբանում է ՄԻՊ-ին՝ ի դեմս Անահիտ Մանասյանի:

Դե, յուրային է, կարելի է ասել՝ իրենցից մեկը, այնքան յուրային, որ քաղաքացիները սրամտում են, որ նա ոչ թե ՄԻՊ, այլ ՔՊԻՊ է՝ ՔՊ-ի իրավունքների պաշտպան: Կամ՝ ՆԻՊ՝ Նիկոլի իրավունքների պաշտպան:

Իսկ ինչո՞ւ քպական իշխանությունը չգովաբանի իր ՄԻՊ-ին: Վերջինս երբեք ու ոչ մի կերպ ոչ մի նեղություն իշխանությանը չի պատճառել, չնայած անունով առանձին պետական ինստիտուտ է: Երկրում մոլեգնում է ոստիկանական տեռորը, կարմրասև բերետավոր ոստիկանները վայրագ բռնություններ են գործադրում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների, այդ թվում՝ կանանց, անչափահասների նկատմամբ, ոստիկանական պաշտպանության տակ գտնվող անձին խոշտանգում են և անձի արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված բռնություն գործադրում՝ ակնհայտորեն ոստիկանական ուղղորդմամբ ու հանցակցությամբ, զանազան քպականներ, իշխանավորներ ինչ կարգի խախտում ասես՝ անում են, բայց ՄԻՊ-ի ոչ ձայնն է լսվում, ոչ էլ՝ ծպտունը:

Մաքսիմում՝ երկակի ինչ-որ լղոզված հայտարարություն, որտեղ տուժողն ու մեղավորը խառնվում են իրար: Այսինքն՝ իբր իրավունքների պաշտպանություն, բայց իրականում իշխանության պաշտպանություն: Այդ տեսանկյունից Անահիտ Մանասյանը Փաշինյանի իշխանության համար առավել քան հարմար ՄԻՊ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք
website by Sargssyan