Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով

Լինցի համալսարանի գիտնականները ստեղծել են փոքրիկ կվադրիկոպտեր, որը սնուցվելու համար օգտագործում է բացառապես արևային մարտկոցներից ստացած էներգիան, գրում է 3dnews.ru-ն: Պերովսկիտային արևային մարտկոցների ամենաբարակ թերթիկները 40 անգամ ավելի բարակ են, քան թղթի թերթիկը և մոնտաժի հետ միասին կազմում են դրոնի զանգվածի միայն 5 %-ը։ Նրանք ունեն ռեկորդային հզորություն-քաշ հարաբերակցություն, որը խոստանում է հետաքրքիր լուծումներ բջջայինների ու գաջեթների հարցերում։

Պերովսկիտ արևային մարտկոցները խոստումնալից են ֆոտոգալվանների ոլորտում: Այնուամենայնիվ, նրանք դեռ հիմնականում դրսևորում են իրենց միայն լաբորատոր պայմաններում, քանի որ չափազանց զգայուն են, օրինակ, խոնավության նկատմամբ։ Փորձարարական պերովսկիտային արևային բջիջները պաշտպանելու համար Ավստրիայի գիտնականները դրանք պատել են ալյումինի օքսիդով և և որպես հիմք կիրառել պոլիմերային թաղանթը: Տարրի ընդհանուր հաստությունը ստացվել է 2,5 միկրոն, ինչը պերովսկիտային նյութերի տարբերակիչ հատկանիշն է։

Ընդհանուր առմամբ, չորս էլեկտրական շարժիչով (և պտուտակներով) փոքր դրոնի վրա տեղադրվել են 24 առանձին մոդուլներ՝ յուրաքանչյուրը 1 սմ2 մակերեսով։ Դրանցից ստացված էներգիան բավարար է շարժիչներն աշխատացնելու ու դրոնն օդ բարձրացնելու համար։ Վահանակների արդյունավետությունը ռեկորդային արժեքներ չունի, այն 20 %-ից ոչ ավել է: Սակայն նրանց փոքր քաշն է դարձել կարևոր, բջիջներից յուրաքանչյուրը կշռում էր 1 մգ-ից մի փոքր քիչ, և դրանց մասնաբաժինը անօդաչու թռչող սարքի ընդհանուր քաշում զգալիորեն քիչ է 1 %-ից: Կան նաև էլեկտրոնիկա և մոնտաժային այլ նյութեր, որոնք ևս պետք է  հաշվի առնել, բայց նույնիսկ այդ դեպքում էներգիայի ենթահամակարգի քաշը դրոնի  քաշի 5 %-ից էլ ցածր է:

Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարքի պանելների կողմից արտադրվող հզորության և դրա քաշի հարաբերակցությունը 44 Վտ/գ է։ Համեմատության համար նշենք, որ բնակելի շենքերի համար սովորական սիլիկոնային արևային մարտկոցներն  ունեն 0,03 Վտ/գ հարաբերակցություն: Համաձայնեք, որ կա տարբերություն, և դա հսկայական է։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ
website by Sargssyan