ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ

Միացյալ նահանգներում կոռուպցիոն հերթական սկանդալն է ծագել, որը կապված է Ադրբեջանի հետ։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է առաջադրել դեմոկրատ կոնգրեսական Կուելյարին և նրա կնոջը՝ Իմելդային, Ադրբեջանի նավթագազային ընկերությունից և մեքսիկական բանկերից մեկից կաշառք ստանալու համար։

Մասնավորապես հաջողվել է պարզել, որ 2014-ից 2021 թվականները կոնգրեսականն ու իր կինը 600 հազար ԱՄՆ դոլար կաշառք են ստացել Ադրբեջանի պետական նավթագազային «Սոկար» ընկերությունից, որն ամբողջությամբ գտնվում է Ալիևի վերահսկողության ներքո։

Կուելյարի դեմ այս քննությունն առաջինը չէ. դեռևս 2022 թվականին հետաքննությունների դաշնային բյուրոն խուզարկել էր նրա տունն ու նախընտրական գրասենյակը։ Կուելյարը Կոնգրեսում Ադրբեջանի հետ բարեկամության խմբի համանախագահն է և բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում` Ադրբեջանի դեսպանի հետ։ Մի քանի անգամ էլ հակահայկական բովանդակության նախագծեր է փորձել ներկայացնել, որոնք ձախողվել են հայամետ կոնգրեսականների ջանքերով, այժմ էլ պարզվում է, որ Կուելյարը հակաօրինական գործողություններ է արել, Ադրբեջանի շահերի վճարովի լոբբինգով զբաղվել և դրա դիմաց հսկայական միջոցներ ստացել Ադրբեջանի բռնապետից։ Թե ի՞նչ ընթացք կունենա այս դատաքննությունը, բարդ է ասել։

ԱՄՆ-ում չափազանց դժվար է ազատազրկել նման բարձրաստիճան պաշտոնյայի, բայց արդարադատության նախարարությունը հայտնել է, որ բոլոր ապացույցներն ունի ադրբեջանամետ կոնգրեսականին պատասխանատվության ենթարկելու համար։

Մերի Սերոբյան

Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին
website by Sargssyan