Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում

Քիչ առաջ մի շատ վստահելի ու բանիմաց մարդ ինձ ասաց, որ, իր հավաստի տեղեկություններով, մի շարք գերտերությունների կողմից Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարություններին հստակ ակնարկել են, որ բացառվի սեփական նախաձեռնությամբ կամ ներքին պայմանավորվածությամբ ցանկացած ռազմական գործողություն, ցանկացած սադրանք, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը վերահսկողությունից դուրս չգա:

Այսինքն, ի՞նչ է ստացվում. գերտերությունները կամ դրանցից մի քանիսը, հավանաբար, տեղեկություններ ունեն, որ Նիկոլն ու Ալիևը կարող են կամ պատրաստ են, իրենց «սահմանազատում» օպերացիան տրամաբանական ավարտին հասցնելու նպատակով կամ՝ դրա ձախողման դեպքում, «խաղաղ» գործընթացը տեղափոխել ռազմակա՞ն փուլ:

Ես գրեթե կասկած չունեմ, որ կարող են: Դա տեսել ենք 2020-ին՝ Արցախում, հետո արդեն Հայաստանի սուվերեն տարածքի մի շարք հատվածներում, իսկ ամենավերջինը շրջափակված Արցախի նկատմամբ 2023-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական «հակաահաբեկչական» գործողությունն էր, երբ Ալիևը ռմբակոծեց Արցախի խախաղ բնակչությանը, իսկ Նիկոլը հայտարարեց, թե չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել:

Ի դեպ, նույն աղբյուրը նաև տեղեկացրեց, որ մեր տարածաշրջանում տիեզերական հսկողություն (գուցե նաև հետախուզություն) են կատարում 2 ամերիկյան, 1 ռուսական, 2 ֆրանսիական և 2 իսրայելական արբանյակներ, որոնք հետևում են ադրբեջանական, թուրքական, իրանական զորքերի տեղաշարժերին, դրանց զորակազմերին ու տեխնիկական հագեցվածությանը: Այդ արբանյակների տեխնիկական հնարավորությունը թույլ է տալիս տիեզերքից ֆիքսել նույնիսկ հրանոթի կրակոցի վայրը, ժամն ու արկի հետագիծը՝ մինչև 5 մետր ճշգրտությամբ: Ավելին, որոշակի տեխնիկական հագեցվածության ու հմտությունների առկայության դեպքում, այդ ինֆորմացիան հնարավոր է կարճ ժամանակահատվածում հրապարակայնացնել, ինչպես որ արվել է շատ կոնֆլիկտների ժամանակ:

Էդուարդ Սարիբեկյան

Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան
website by Sargssyan