Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան

«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարին Պաշտպանության նախկին նախարար գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հանդես էր եկել ուշագրավ հայտարարությամբ՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ, որը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին: Նիկոլ Փաշինյանի թիմակիցներն անթաքույց արտահայտեցին իրենց հետաքրքրությունն ու տագնապն այս առնչությամբ, իսկ դրանից առաջ անգամ ՀՀ վարչապետն իր ծավալուն հարցազրույցի մի հատված «նվիրեց» գեներալ Արշակ Կարապետյանի անձին։

Իր վերջին հարցազրույցում խոսելով Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծման կարևորության մասին Արշակ Կարապետյանը նշել է․ «Քանի որ մեր դատական համակարգը չի աշխատում, այլ կերպ ասած աշխատում է կոնկրետ անձերի դեմ։ Իսկ դա փաստում է այն հանգամանքը, որ այդքան իրադարձություններից հետո ոչ մի փաստաթուղթ չի ձևակերպվել և գրավոր բացատրություն չեն պահանջել երկրի ղեկավարից հողերը հանձնելու կամ այլ ամենատարբեր հարցերի վերաբերյալ։ Լավ` Սահմանադրական դատարանը, բա Դատախազությո՞ւնը, մի հարց չի գտել հարցում անի, որ նա էլ գրավոր պատասխանի»։

Գեներալ Արշակ Կարապետյանը կարևորել է Սփյուռքի դերը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծման և մասնակցության գործում: «Քանի որ հայ ազգը մեծ ու սփռված է աշխարհով, դրա համար Ազգային արժանապատվության դատարանը ստեղծվում է երկրից դուրս և այդ դատարանի որոշումը, չգիտեմ ինչ կորոշի, լինելու է հրաման՝ կատարելու համար։ Տրիբունալի ստեղծումն արդեն մոտեցել է ավարտին, մնացել է միայն իր դատապաշտպանի հարցը լուծենք։ Ամենաբարդն այդ հարցն է, գտնել դատապաշտպան, ով կպաշտպանի Նիկոլ Փաշինյանի շահերը»։

ՔՊ-ական դատապաշտպան ունենալը ըստ գեներալի Նիկոլ Փաշինյանի շահերից չի բխում․ «Պաշտպանողն էլ պետք է արժանապատվություն ունենա, թե չէ խնդիր կլինի հենց իրենց համար։ Մենք այդ հարցն էլ ենք ուսումնասիրել կան առաջարկներ, դեռ տեսնենք»,- եզրափակել է Արշակ Կարապետյանը։

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից
website by Sargssyan