Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար. Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլը չի հոգնում մանիպուլյանել 2018թ. դրությամբ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը՝ հղում անելով և աղավաղելով նաև 2017թ. ապրիլի 17-ին ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանի հայտնած մտահոգությունները:
Մենք էլ չենք հոգնելու շարունակ պարզաբանել բանակցային իրականությունը, և պնդել, որ 4500 տարվա հայկական Արցախը կործանած և ամբողջությամբ հայաթափած անձը՝ եղել և լինելու է ձախողումների միակ պատասխանատուն ու մեղավորը:
2018թ. դրությամբ, բանակցային գործընթացում թե՛ Հայաստանի, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, և թե՛ միջազգային հանրության համար անվերապահորեն գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտման և ինքնորոշման իրավունքի իրացումը (տես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրների նախագահների հինգ համատեղ հայտարարությունները):
2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ խնդիրը միայն խաղաղ կարգավորմամբ լուծելու միջազգային լեգիտիմ պահանջը:
2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ խնդիրը փոխզիջումային տարբերակով լուծելու՝ բոլոր կողմերի ընկալումը:
2018թ. դրությամբ անվերապահորեն գոյություն ուներ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա հրադադարի ռեժիմի խախտումների արձանագրման միջազգային մեխանիզմների ներդրման գործընթացը, ինչը փաստացի բացառելու էր պատերազմի հավանականությունը:
2018թ. դրությամբ, ո՛չ նոր պատերազմի, և ո՛չ էլ Արցախի Հանրապետությունն ամբողփությամբ կորցնելու հեռանկար աշխարհում ոչ ոք չուներ: Նույնիսկ Բաքվում կամ Անկարայում այդ մասին չէին կարող պատկերացնել:
Նիկոլը որևէ փաստ, առիթ կամ պատճառ չունի, իր ձախողումները նախկին իշխանութունների վարած քաղաքականության հետ կապելու համար: Քանի որ արել է ամեն ինչ, այսօրվա աղետալի և կործանարար իրավիճակը ստանալու համար:
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին արցախյան հիմնախնդրի կարգավորման, Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման, ՀՀ գլոբալ անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայոց Ցեղասխանության միջազգային ճանաճման գործընթացները եղել են Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունները: ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա:
Հ.Գ.
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները: Սա նոնսենս է, ժամանակակից աշխարհի համար ծիծաղելի ողբերգություն: Սա, ոչ թե, ինչպես Նիկոլն է ասում՝ “ֆորպոստից ազատվելու” գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է: Սրա հետևանքը կարող է լինել այն, որ որոշ ժամանակ հետո, մեր կամ հաջորդ սերունդները խնդրեն, որպեսզի ինչ-որ մեկի ֆորպոստը դառնան:

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից
website by Sargssyan