Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը

Ս․թ․ ապրիլի 26-ին Ֆասթ Բանկի աջակցությամբ Երևանի Տիկնիկային թատրոնում կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը: Հնչել են «Բարդերի ակումբ»-ի հեղինակ կատարողներ Վախթանգ Հարությունյանի, Վահան Արծրունու, Էդուարդ Զորիկյանի, Արմինե Հայրապետյանի սիրված ու նոր ստեղծագործությունները։ 

Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր: Համերգի ընթացքում պոեզիան հանդիսատեսին  է փոխանցվել բանաստեղծական խոսքի, երաժշտության և մնջախաղաց Համլետ Չոբանյանի պլաստիկայի միջոցով: Հայաստանում հեղինակային երգի «Բարդ» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մշակութային, քաղաքացիական հասարակության միասնականություն ձևավորելն է․ «Այս համերգները շատ կարևոր դեր են խաղում: Հնարավորություն են տալիս՝ մարդիկ գան, մասնակցեն: Մասնակցությունը դառնում է բարեգործական՝ շնորհիվ Ֆասթ Բանկի աջակցության, մենք կարողանում ենք ուղղել որևէ սոցիալական նախագծի»: 

Նշենք, որ «Բարդերի ակումբ»-ը  Ֆասթ Բանկի աջակցությամբ մեծ նախագիծ է իրականացնում՝  «Հեղինակային երգի փառատոնը»։ Ամռանը  փառատոնը կտեղափոխվի Սևան։ Փառատոնային եռամսյակի ավարտից հետո կքննարկվեն ակումբի նոր համերգների աշխարհագրությունն ու բովանդակությունը։ 

Ֆասթ Բանկի համար համերգին աջակցելը կարևոր նշանակություն ունի՝ նպաստել ոչ միայն հայկական հեղինակային երգի ավանդույթների պահպանմանը, այլև մասնակից դառնալ բարեգործական ծրագրերի:


010 510000 | www.fastbank.am

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ-ի կողմից:

Սույն նյութը համարվում է գովազդ:

Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից
website by Sargssyan