Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իրանի դատարանը կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆին դատապարտել է ութ տարվա ազատազրկման, ինչպես սահմանել տուգանք և ունեցվածքի բռնագրավում։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse (AFP)՝ հղում կատարելով ռեժիսորի փաստաբանին։

Գործակալությունը նշում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռասուլոֆի «Սրբազան թզի սերմը» (2024) ֆիլմն ընտրվել է Կաննի կինոփառատոնին մասնակցելու համար։

Ռասուլոֆն ազատազրկման է դատապարտվել հրապարակային հայտարարություններ անելու և ֆիլմեր նկարահանելու համար, որոնք, ըստ դատարանի, արվել են «երկրի անվտանգության դեմ հանցագործություն կատարելու նպատակով», ասել է նրա փաստաբանը։

Իրանցի կինոռեժիսորն իր վերջին պատիժը կրել է 2022-2023 թվականներին և վաղաժամկետ ազատ է արձակվել առողջական պատճառներով, գրում է AFP-ն։

Ռասուլոֆը բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է և հավակնորդ։ 2020 թվականին Բեռլինի կինոփառատոնում նա ստացել է Ոսկե արջ՝ «Չար չկա» (2020) ֆիլմի համար։ Նրա նոր՝ «Սրբազան թզի սերմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Կաննի կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 14-ից 25-ը։

 

Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորը Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին
website by Sargssyan