Արշակ Կարապետյանի կուսակցությունը նոր համագումար կհրավիրի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, այս տարվա ապրիլի 5-ին տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը: Սակայն արդարադատության նախարարությունը հրաժարվեց գրանցել կուսակցությունը՝ կանոնադրության մեջ ինչ-ինչ թերությունների պատճառաբանությամբ: Ընդ որում, կուսակցությունից պահանջել են ոչ թե շտկել այդ տեխնիկական վրիպակները, այլ նոր համագումար հրավիրել:

Թե՛ Արշակ Կարապետյանը, թե՛ կուսակցության այլ ներկայացուցիչներ ոչ մեկ անգամ նշել են, որ սա իշխանությունների ամենավերին օղակների ուղիղ պատվերն է՝ ձգձգել կուսակցության ստեղծումն ու խոչընդոտներ ստեղծել կուսակցության լիարժեք գործունեության համար:

Այդուամենայնիվ, մեր ունեցած տեղեկություններով, կուսակցության ղեկավարությունը որոշել է նոր համագումար հրավիրել, որպեսզի կուսակցության գործունեությունը չձգձգվի: Կուսակցությունից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ համագումարը կկայանա հունիսի 21-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Պատվիրակների գրանցումը սկսվելու է ժամը 17:30-ին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվս մեկ կրթական նախագիծ իրականացավ Team-ի աջակցությամբ «Խաղաղության պայմանագիր» կոչվող վտանգավոր խաղը իշխանություն պահելու նպատակ ունի Փաշինյանը փոխել է հռետորաբանությունը միջանցքի հարցում ՔՊ-ն ուժով խլում է Գյումրին «Հայաթ բենդ»-ի պրոդյուսերի խոսքն ահաբեկել է իշխանություններին ԵԱՍՄ-ն նոր աղբատար մեքենաներ ունի, սանմաքրման աշխատակիցները՝ հանդերձարաններ Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելու Եվրախորհրդարանականները ԵՄ-ին կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը․ «Հայաքվե» Ռեժիսոր Տաթև Մկրտչյանի «Պապա» ֆիլմը «Եվրասիա-Կինոֆեստ» փառատոնում արժանացել է հատուկ դիպլոմի «Համահայկական ճակատ» կուսակցությունը հոկտեմբերի 24-ին Ազատության հրապարակից Մաշտոցի պողոտայով երթ կանցկացնի դեպի Հանրապետության հրապարակ` ՀՀ Կառավարության շենք Արեւային վահանակներ ու ջրատաքացուցիչներ․ ԶՊՄԿ-ի նվերը Սյունիք սահմանամերձ գյուղի բնակիչներին Ադրբեջանի նպատակը սոսկ Արցախով չի սահմանափակվում․ «Հայաքվե» Օկուպացված Արցախում ադրբեջանցի զինծառայող է զոհվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 5,5 % անկում է գրանցվել. Համաշխարհային բանկ Պուտինը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել ՀԱՄԱՍ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի բացահայտի նոր առաջնորդի ինքնությունը Կոտայքում 8-ամյա աղջկան 1,000 դրամի դիմաց առաջարկել են սեռական հարաբերություն ունենալ. կա կալանավորված Մեր հայրենիքից հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային կանոնակարգ. Բագրատ Սրբազան Դերասանուհի Սոնա Մաթևոսյանի աշնանային կերպարը
website by Sargssyan