Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները Սպասվում են տեղումներ, լեռնային մասերում` ձյան տեսքով Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է Թրամփը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով, ապա կնվազի 3-5 աստիճանով Թուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք Չալաբյան Այսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Այս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան Թրամփի նամակը երեկ երեկոյան հասել է Թեհրան ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը Այս իշխանությունը մեր բնակչության նկատմամբ սոցիալական ատելություն ունի․ Հրայր Կամենդատյան
Մարտի 19-ին, 20-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում Դեսպան Խաչատրյանը և Լուվրի թանգարանի տնօրենը անդրադարձել են մշակույթի ոլորտում Ֆրանսիա-ՀՀ համագործակցությանը Կենսաթոշակները կբարձրանա՞ն․ ի՞նչ է փոխվելու Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները Նիկոլը ձգտում է օր առաջ ստանալ Էրդողանի հովանավորությունը․ Մենուա ՍողոմոնյանՔծնանքի «նուրբ արվեստը»՝ ՀՖՖ նախագահի կատարմամբ Մատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին ԴԱԿ-ն ինտերակտիվ քարոզարշավ է սկսում Գյումրիում Հայեր ջան, իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան դուք պատկերացնում եք, և շարունակել նման կերպ ապրել ուղղակի չի կարելի. Մհեր ԱվետիսյանԻսրայելի բնակիչներին կոչ են անում իրենց տանիքներին տեղադրել արևային մարտկոցներ Նիկոլ Փաշինյանի նոր որոշումները Մի քանի ժամով գազ չի լինի Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, գործող ռեժիմը թշնամաբար է վերաբերվում դրանց. ՀայաՔվե Փաշինյանն այնքան է ստել, որ ոչ ոք նրան այլևս չի հավատում․ քաղաքացիՔաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում էԱյս վարչախմբին երաշխիքներ տալիս են միայն Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան
Մամուլի տեսություն

Ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը՝ կախվածությունը ներմուծումի՞ց, թե՞ արտահանման ծավալների աճը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին վրացական լրատվամիջոցները տեղեկություններ տարածեցին, որ Վրաստանի իշխանությունները քննարկում են Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հնարավորությունը: Ճիշտ է, պաշտոնական հաստատում դեռևս չկա, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները հետևողականորեն առաջ են տանում իրենց երկրի շահերը, բացառում են իրենց երկրի՝ որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի խամաճիկ դառնալը, առավել ևս՝ Վրաստանը հակառուսական պլացդարմ դարձնելու Արևմուտքի ջանքերը, նման հնարավորությունը չի կարելի բացառել:

Առավել ևս, որ դա բխում է Վրաստանի շահերից ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական տեսանկյունից: Վրաստանը մեծապես կախված է ներմուծումից, իսկ գլխավոր «մատակարարները» Թուրքիան ու ԱՄՆ-ն են: 2023 թվականին Թուրքիայից ներմուծումը կազմել է 2,57 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ից՝ 2,04 մլրդ դոլար: Փոխարենը նույն ԱՄՆ-ին, Թուրքիային, առավել ևս՝ եվրոպական երկրներին Վրաստանի ապրանքները բացարձակ հետաքրքիր չեն: Իսկ ո՞ր երկրներ է հիմնականում արտահանում Վրաստանն իր արտադրանքը. ըստ ծավալի հերթականության՝ Ադրբեջան, Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան: Այս ցանկում ԱՄՆ-ն 11-րդ տեղում է, ԵՄ անդամ որևէ երկիր նույնպես տասնյակի մեջ չկա:

Ինչպես նշում են շատ տնտեսագետներ, Արևմուտքի տնտեսական քաղաքականությունը շատ հստակ է. «ինքնիշխան» գործընկերներին «նստեցնել» ներմուծման վրա և մանրամասնորեն վերահսկել այդ երկրի տնտեսական քաղաքականությունը, որպեսզի արտահանման և ներմուծման տեսակարար կշիռը միշտ լինի ներմուծման օգտին: Դրա մասին են վկայում թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների օրինակները: Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ Հայաստանի առևտրաշրջանառության հիմնական գործընկերը Ռուսաստանն է: Ավելին, տեղեկացրել էինք, որ, ըստ պաշտոնական թվերի, մեր երկրի առևտրաշրջանառության «կախվածությունը» Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի: Մյուս կողմից՝ տարեցտարի Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը սկսում է դրական ցուցանիշներ արձանագրել հօգուտ արտահանման, այսինքն, ռուսական շուկան լիովին բաց է հայկական ապրանքների համար, այն դեպքում, որ ԱՄՆ-ի ու ԵՄ անդամ երկրների պարագայում բացարձակ հակառակ պատկերն է:

Ուստի, զարմանալի չէ, որ Վրաստանի իշխանությունները կարող են շահագրգռված լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ: Մնում է հասկանալ, թե այս ամենի ֆոնին ինչ տրամաբանությամբ են առաջնորդվում Հայաստանի իշխանությունները՝ գնալով ավելի բարդացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի արդյունքում կարճ ժամանակամիջոցում մեր երկրի տնտեսությունը կարող է հայտնվել ծանրագույն վիճակում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում