Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
Օմսկի նավթավերամշակման գործարանում գործարկվել է արևային էլեկտրակայանՀայաստան և Սամվել Կարապետյան. պայքար ազատության համար, պայքար մահվան դեմ. Արտյոմ ԽաչատրյանԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը Հանքագործի և մետալուրգի տոնի կապակցությամբԱրարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի. Էլշան ԻբրահիմովՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ․ Զելենսկի«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նոր մրցաշրջանի արտագնա մարզահագուստը«Hyundai Sonata»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել վերջինիս «Chery Tiggo»-ինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել բարեփոխումների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագծին«Շնորհակալ ենք, որ կաս մեր կյանքում, այդքան պարզ, այդքան խորը և այդքան մաքուր»․ Սոֆի Մխեյանի շնորհավորանքը՝ Նազենի ՀովհաննիսյանինՀարավային Կորեայի նախկին նախագահին երրորդ անգամ մեղադրանք է առաջադրվել«Ուզում էի, որ ֆիլմում հայերենը հնչի ճիշտ». «Անորա» ֆիլմի հատուկ ցուցադրությունն ու քննարկումը՝ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբԹեհրանը կողջունի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հետ երկխոսության ցանկացած նախաձեռնություն․ Մոսկվայում Թեհրանի դեսպանՌուսաստանն այս գիշեր Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. ԶելենսկիՄեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ,որը կկարողանա առաջ տանել իրական խաղաղության օրակարգՏարադրամի փոխարժեքները հուլիսիԲելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել է Արցախի մասին բանաձև՝ դատապարտելով ԱդրբեջանինԱրագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն ԷրիգաիսիինԱնկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Վարդան ՕսկանյանՆիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա Սողոմոնյան
Մամուլի տեսություն

Իշխանություն, որ ոչինչ չունի առաջարկելու՝ կորուստներից և մահակներից բացի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի անվան խմբակցությունը կանխատեսելիորեն մերժեց ԱԺ արտահերթ նիստի անցկացումը հունիսի 12-ին, ինչը նշանակում է, որ 5 օր անց, այսինքն՝ ամսույս 17-ին, արդեն օրենքի ուժով, ԱԺ արտահերթ նիստ կնշանակվի: Բայց այս դեպքում էլ, և դրա մասին քպական «առաջին շարքի» ներկայացուցիչները պարզորոշ ասել են, փաշինյանական մեծամասնությունը պարզապես նիստի չի գա, հետևաբար՝ ԱԺ արտահերթ նիստ սկսելու համար պատգամավորների բավարար քանակություն դահլիճում չի լինի, պարզ ասած՝ նիստը չի կայանա՝ քվորումի բացակայության պատճառով: Այսինքն, ՔՊ-ն, իշխանությունից իրենց հեռանալու հարցի քննարկումից խուսափելու համար, կթաքնվի «քվորումի բացակայության» հետևում: Սա՝ եթե չհաշվենք այս օրերին ԱԺ շրջակայքը հեղեղած ոստիկանական վահանները, ջրցանները, փշալարերը, «հատուկ միջոցները»:

Ի դեպ, զարմանալի ու բնութագրական է, որ իրենց իսկ իշխանության «ջանքերով» ադրբեջանական հրոսակին Կիրանցի դպրոցից 50 մետր հեռավորության վրա դրած Փաշինյանը խորհուրդ էր տալիս անվտանգության համար... ծառեր տնկել: Իսկ անձամբ ինքը, չնայած ԱԺ շրջակայքում ծառերի պակասություն չկա, խաղաղ ցուցարարներից, պատասխան պահանջող ժողովրդից պատսպարվելու համար քիչ է մնում մետաղական սեյֆեր կամ բետոնե պատեր բերի ու Դեմիրճյան փողոցի վրա շարել տա: Բայց, անկախ ամենից, ի՞նչ է, ահա, արդեն օրեր շարունակ փորձում համոզել Փաշինյանը ոչ այն է՝ հանրությանը, ոչ այն է՝ իրենց իսկ շարքերին: Առաջինը, ինչ Փաշինյանն ու նրա կարգադրությամբ քպական «պաշտոնավորները» փորձում են համոզել, այն է, թե իրենց դիրքերը, որպես իշխանություն, շատ ամուր են, ունեն վստահություն, ամենևին մտահոգված չեն, ավելին՝ եթե վաղը ընտրություն լինի, իրենք, այդպես, մի 150 տոկոս ձայն կստանան, երրորդը, չորրորդը...

Բայց իրենք իսկ անմիջապես հերքում են, ավելին՝ ոչնչացնում են իրենց այդ քարոզչական թեզերը: Հասկանալի է, չէ՞, որ ուժեղ դիրքեր ունեցող իշխանությունը չի թաքնվում «քվորումի բացակայության» հետևում: Դա ակնհայտ թուլության նշան է: Դա խուսափողական, եթե չասվի՝ վախկոտական դրսևորում է: Իմիջիայլոց, հիշեցնենք, որ, առհասարակ, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Եվ հիմա այդ ժողովուրդը եկել է իր կենսական, անվտանգային հարցերի պատասխանների հետևից: Ի վերջո, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար եկել է վեց տարվա պաշտոնավարման և դրա աղետալի հետևանքների համար պատասխան տալու պահը:

Պատասխան՝ հարյուր հազարավոր հայրենակիցների խաբելու, զանազան ապօրինությունների, ներառյալ՝ պետական բյուջեի միջոցները մսխելու, երկիրը պատերազմի հանելու, Արցախին, Հայաստանին ահռելի մարդկային, ռազմական, տարածքային կորուստներ պատճառելու, Արցախն ուրանալու և թշնամուն հանձնելու, ՀՀ տարածքները թշնամուն հանձնելու, սահմանազատման անվան տակ գործնականում միակողմանի զիջումներ անելու, ազգային արժեքների դեմ գործունեության, այրված զինվորների, սպանված հղի կնոջ, ցուցարարներին, քաղաքացիներին ոստիկանների միջոցով խոշտանգելու, մի խոսքով՝ ամենի համար:

Մարդիկ, գործնականում ժողովրդի բոլոր շերտերի, խավերի ներկայացուցիչները եկել ու պատասխան են պահանջում իրենց պատկանող իշխանության աթոռները այժմ (արդեն 6 տարի) զբաղեցրածներից: Ըստ որում, նրանցից, ովքեր ժամանակին այդ աթոռներին հայտնվել են նույն այդ ժողովրդի ուսերի վրայով: Իսկ իրենք... ուզում են թաքնվել «քվորումի բացակայության» ու ոստիկանական մահակի հետևում: Փաշինյանին ու նրա ՔՊ-ին թվում է, թե իշխանության ուժեղությունը երևում է ուժային բլոկի եղած-չեղածը, օրինակ՝ Դեմիրճյան փողոցի վրա շարելով: Դա իրականում իշխանության թուլության, սնանկության ու էլի... վախկոտության ցուցադրություն է:

Առավել ևս, երբ փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, միմյանց հերթ չտալով, շարունակ հայտարարում են այն մասին, թե՝ «շարժումը մարել» է, իսկ նման ոստիկանական «զորահանդես» անելը միանգամից հերքում, փոշիացնում է իրենց իսկ հայտարարությունները: Պարզ մի բան. եթե «շարժումը մարել է», ապա ինչո՞ւ եք քնում-արթնանում (եթե քնում եք) ու հենց միայն շարժումից խոսում: Ավելին, երկու օր շարունակ քպականները, Նիկոլն էլ՝ վրադիր, ԱԺ-ում ելույթներ էին ունենում, սոցցանցերում «ստատուսներ» էին գրում ու ժողովրդական շարժման, այն առաջնորդող հոգևոր հոր մասին խոսում էին վիրավորական արտահայտություններով: Այն դեպքում, երբ նույն քպականների տարածած զանազան ստերն ու պիտակավորող արտահայտությունները մեկը մյուսի ետևից ու արագորեն ջրվեցին, նրանք անցան (նոր չեն անցել) անձնական վիրավորանքի, եթե ոչ՝ ուղիղ զազրախոսության դրսևորումների:

Ու այնպիսի տպավորություն էր, որ մի կենտրոնից, ենթադրենք՝ հրապարակի թիվ 1 շենքի հայտնի աշխատասենյակից նրանց բոլորին տեքստեր են բաժանվել, որոնք էլ իրենք ստիպված էին բարձրաձայնել կամ տեղադրել իրենց ֆեյսբուքյան էջերում՝ ցուցադրելով իրենց հավատարմությունը Փաշինյանի անձին: Լավ, ցուցադրեցին: Հետո՞: Դրանից խնդիրները լուծվո՞ւմ են: Ո՛չ: Ենթադրենք անգամ, որ իշխանությունը ֆիզիկական կամ «իրավական» հաշվեհարդար տեսավ այս շարժման ղեկավարների ու տասնյակ հազարավոր հայ մարդկանց նկատմամբ: Ու ի՞նչ: Դրանից կուտակված լրջագույն խնդիրները հարթվելո՞ւ են: Համակողմանի ճգնաժամը հաղթահարվելո՞ւ է: Ո՛չ ու էլի՝ ո՛չ: Ճգնաժամի բուն հանգույցը, ի դեպ, չնայած իրավիճակի ու միախառնված մարտահրավերների բարդությանը, չափազանց պարզ է. պարտություն, ազգային աղետ ու նվաստացում բերած կառավարիչն ու կառավարչաթիմը պետք է հեռանան: Սա պետական կառավարման համար բնության օրենք է:

Մեր երկրի պարագայում չեն հեռացել: Թե ինչու չեն հեռացել, դա այլ քննարկման նյութ է: Բայց առկա փաստն այն է, որ չեն հեռացել, հետևաբար՝ շարունակում են բերել պատերազմներ, կորուստներ, մահեր, աղետներ՝ երկիրը գործնականում դնելով պետականազրկման, իսկ բնակչությանն էլ՝ ֆիզիկական բնաջնջման ու գաղթականացման ռեալ սպառնալիքի տակ: Ու քանի դեռ չեն հեռացել, ուրեմն, խնդիրը լուծված չէ: Ճգնաժամը հանգուցալուծված չէ: Կարելի է, միգուցե, մի քիչ էլ երկարաձգել իշխանավարումը՝ ոստիկանական մահակների ու, Աստված մի արասցե, արյան վրա, ինչին ակնհայտորեն ձգտում է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը:

Բայց... Իշխանությունը, որ ոչինչ չունի առաջարկելու՝ կորուստներից ու մահակներից բացի, ոչ միայն նեղացնում է իշխանության աղբյուր ժողովրդի հնարավորությունների դուռը, այլև գործնականում ինքն իրեն դատապարտում է շատ ավելի ծանր հետևանքների: Իսկ դա ամենևին լավ չէ: Ըստ որում, լավ չէ ոչ մեկի համար: Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ Նիկոլ Փաշինյանը նորից հայի արյուն թափեց: Երևանի կենտրոնում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում