Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Fastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում «Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ» Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»
Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համարԱրդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգըՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՍամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀMoody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայունՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմըՓաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմԵրևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՍամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենաԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունըFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում«ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմԵկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ ՍրբազանՑավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին. Սամվել ԿարապետյանԻրազեկում․ Երևանի Ավան վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներԵրկրի հարցն է կարևոր, Նիկոլը փորձում է շեղել եկեղեցով. քաղաքացիԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըՎարչապետը նպատակ ունի վախով ու սպառնալիքով Հայոց Եկեղեցուն զրկել հավատավոր իր հոտի աջակցությունից. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Մամուլի տեսություն

Արևմուտքում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունների «ակունքներն» ու միտումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵՄ 27 երկրից ավելի քան 400 մլն եվրոպացի քվեարկեց միության օրենսդիր մարմնի՝ եվրախորհրդարանի 720 տեղերի համար։ Նախքան ընտրությունների անցկացումը Եվրոպական երկրներում տիրող ընդհանուր տրամադրությունները վկայում էին, որ փոփոխություններ են սպասվում։ Նույնիսկ կանխատեսումներ ու վերլուծություններ էին արվում, որ պահպանողական և աջ ուժերն ուղղակի մեծ հաղթանակ են տանելու և վերաձևելու են ԵՄ-ի կողմից տարվող քաղաքականությունը։ Վերջին շրջանի հարցումները վկայում էին այն մասին, որ աջակենտրոն ուղղվածություն ունեցող քաղաքական կուսակցությունները մեծ հեղինակություն են վայելում եվրոպական երկրների հատկապես երիտասարդության շրջանում։

Ճիշտ է, Եվրամիության երկրներում քվեարկության արդյունքների հստակեցման ընթացքում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աջակցող քաղաքական խումբը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, փոքր-ինչ նվազեցրեց իր ներկայությունը Եվրախորհրդարանում, սակայն մնաց առաջատարը։ Այդուհանդերձ, ընտրությունները ցույց տվեցին, որ պահպանողական և աջ ուժերը մեծ առաջընթաց գրանցեցին։ Այս քաղաքական միավորները արդյունքներ գրանցեցին հատկապես Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում։ Այս ընտրությունները ԵՄ մի շարք երկրների համար նոր ներքաղաքական իրավիճակ են ստեղծում։ Ներքաղաքական դաշտում հատկապես ամրապնդվում են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի դիրքերը, քանի որ նրա գլխավորած քաղաքական ուժն ավելի քան կրկնապատկել է տեղերը Եվրախորհրդարանում:

Իրավիճակն այլ է Ֆրանսիայում։ Մարին Լե Պենի հիմնադրած ծայրահեղ աջ «Ազգային միավորումը» ստացել է ֆրանսիացի ընտրողների քվեների 31 տոկոսը՝ Մակրոնի կուսակցությունից կրկնակի ավելին։ Արդյունքում Մակրոնը որոշեց լուծարել խորհրդարանը և նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել։ Իսկ եթե սպասվող ընտրություններում ընդդիմությունը հաղթի, ապա Մակրոնը, չնայած որ կպահպանի նախագահի իր կարգավիճակը, սակայն ստիպված է լինելու վարչապետ նշանակել ընդդիմության թեկնածուին։ Միաժամանակ Ֆրանսիայի ներքաղաքական օրակարգում կթուլանան Մակրոնի դիրքերը։ Իսկ ինչ վերաբերում է Գերմանիային, ապա «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ կուսակցությունը երկրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով միայն ընդդիմադիր քրիստոնյա դեմոկրատներին։

Այսպիսի արդյունքները բնորոշվում են որպես ներկայում Գերմանիայում Օլաֆ Շոլցի գլխավորած կոալիցիայի պարտություն։ Այնուամենայնիվ, Գերմանիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեն տեսնում։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ Եվրոպայում տրամադրությունների որոշակի փոփոխություններ են նկատվում, որոնց խորանալու պարագայում լիովին այլ քաղաքական պատկեր կարող է ձևավորվել։ Ընդհանուր առմամբ, դժգոհություններն առաջին հերթին պայմանավորված են տարվող միգրացիոն քաղաքականությամբ, երբ հազարավոր միգրանտներ հեղեղել են Եվրոպան, ինչի արդյունքում որոշակիորեն փոխվել է բնակչության կազմը, և մահմեդականներն առանձին հատված են կազմում։ Ահռելի գումարներ են ծախսվում միգրանտների կարիքները հոգալու նպատակով։

Մյուս կողմից էլ՝ նեոլիբերալ քաղաքականության պատճառով ազգային արժեքների ու ինքնության դեգրադացիա է տեղի ունեցել, ինչն էլ իր հերթին հակառակ ռեակցիայի առաջացման պատճառ է դարձել։ Պատահական չէ, որ աջ ուժերի մեջ առանցքային տեղ են զբաղեցնում եվրոսկեպտիկները, որոնք կողմնակից են, որ ԵՄ միջամտությունն ու կարգավորումներն իրենց երկրների ներքին հարցերում ավելի քիչ լինեն։ Եվ ԵՄ-ի ավելի քիչ միջամտությունը ենթադրելու է ԵՄ անդամների ինքնիշխանության շեշտադրում։ Պետք է նաև հաշվի առնել, որ Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում էլ եվրոպական տնտեսությունները մեծ վնասներ են կրում։

Օրինակ՝ Գերմանիայի արդյունաբերական տնտեսությունը լճացման առաջ է կանգնել։ Ուստի, եվրոպական աջ ուժերը դեմ են, որ Ռուսաստանի հետ ԵՄ-ի հակասություններն ավելի խորանան, ու կողմ են Ուկրաինային ավելի քիչ աջակցություն տրամադրելուն։ Մյուս կողմից էլ՝ ԵՄ երկրներում ապրանքների ու ծառայությունների զգալի թանկացումներ են նկատվում։ Քաղաքացիները դժգոհում են ինֆլ յացիայից ու գների աճից։ Այդ է պատճառը, որ ԵՄ երկրներում պարբերական են դարձել գործադուլները։ Քաղաքացիների շրջանում տրամադրությունների փոփոխությունն, ի վերջո, իր արդյունքներն է ունենալու Արևմուտքի համար նաև երկարաժամկետ իմաստով։

ԱՄՆ-ում նույնպես կանխատեսումները հուշում են այն մասին, որ առավել հավանական է Դոնալդ Թրամփի հաղթանակը, որը հանդես է գալիս գլոբալիստների օրակարգի դեմ ու նշում է, որ կանգնեցնելու է Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Այսպիսի իրավիճակն իր ազդեցությունը կարող է ունենալ նաև Հայաստանի վրա, որը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Ուստի, արտաքին քաղաքականությունը մշակելիս պետք է հաշվի առնել նաև Արևմուտքում տեղի ունեցող փոփոխությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում