Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները Սպասվում են տեղումներ, լեռնային մասերում` ձյան տեսքով Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ն հարվածել է Եմենի հութիներին. գործողության ընթացքին հետևել է Թրամփը Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 1-3 աստիճանով, ապա կնվազի 3-5 աստիճանով Թուրքիան պարզ ասում է՝ նախ Ադրբեջանի հետ ձեր հարցերը լուծեք․ Ավետիք Չալաբյան Այսօր Գյումրիում հանդիսավոր բացեցինք «ՀայաՔվե»-ի մեր գրասենյակը․ Ավետիք Չալաբյան Այս իշխանությունը չի կարողանում աշխատել ԵՄ-ի հետ․ Արմեն Մանվելյան Թրամփի նամակը երեկ երեկոյան հասել է Թեհրան ՀԱՊԿ քարտուղարությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը Այս իշխանությունը մեր բնակչության նկատմամբ սոցիալական ատելություն ունի․ Հրայր Կամենդատյան
Ucom-ի ֆիքսված ցանցը հասանելի է Եղվարդ քաղաքում Դեսպան Խաչատրյանը և Լուվրի թանգարանի տնօրենը անդրադարձել են մշակույթի ոլորտում Ֆրանսիա-ՀՀ համագործակցությանը Կենսաթոշակները կբարձրանա՞ն․ ի՞նչ է փոխվելու Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները Նիկոլը ձգտում է օր առաջ ստանալ Էրդողանի հովանավորությունը․ Մենուա ՍողոմոնյանՔծնանքի «նուրբ արվեստը»՝ ՀՖՖ նախագահի կատարմամբ Մատվիենկոյի այցը Բաքու վերաբերմունք էր ՀՀ իշխանություններին Ինչի՞ վրա է հույս դրել Փաշինյանը Գյումրիում Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին ԴԱԿ-ն ինտերակտիվ քարոզարշավ է սկսում Գյումրիում Հայեր ջան, իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան դուք պատկերացնում եք, և շարունակել նման կերպ ապրել ուղղակի չի կարելի. Մհեր ԱվետիսյանԻսրայելի բնակիչներին կոչ են անում իրենց տանիքներին տեղադրել արևային մարտկոցներ Նիկոլ Փաշինյանի նոր որոշումները Մի քանի ժամով գազ չի լինի Երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ու նրա ժողովրդի շահերին, գործող ռեժիմը թշնամաբար է վերաբերվում դրանց. ՀայաՔվե Փաշինյանն այնքան է ստել, որ ոչ ոք նրան այլևս չի հավատում․ քաղաքացիՔաղաքացու և բիզնեսի վրա ֆինանսական ճնշումն ահագնանում էԱյս վարչախմբին երաշխիքներ տալիս են միայն Բաքուն և Անկարան․ Արմեն Մանվելյան Սպասվում են տեղումներ, լեռնային մասերում` ձյան տեսքով
Քաղաքականություն

Վարչախումբն ինքն է վնասում Հայաստանի ինքնիշխանությանը

Ինքնիշխանության մասին ճամարտակող վարչախումբը հենց ինքն է առաջին հերթին վնասում Հայաստանի ինքնիշխանությանը։

Փաշինյանական վարչախումբն իր պաշտոնավարման ողջ ընթացքում անընդհատ փորձել է տպավորություն ստեղծել, թե Հայաստանի ինքնիշխանությունը նսեմացվում է Ռուսաստանի կողմից։ Ինքնիշխանություն բառն առիթ է դարձել վարչախմբի համար սեփական քաղաքական ընդդիմախոսների հետ հաշիվներ մաքրելու, նրանց մեղադրելու ազդեցության գործակալ լինելու մեջ, մինչդեռ հենց իրենք իրենց գործադրած, կանխամտածված ջանքերով վնասում են Հայաստանի ինքնիշխանությանը՝ այն կախվածության մեջ դնելով Արևմուտքից։

ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՚ Բրայենի այցը Հայաստան և պայմանավորվածությունները գործող իշխանությունների հետ հենց դրա վառ վկայությունն է։

«Ազատությանը» տված հարցազրույցում Օ՚Բրայենը հայտարարել է, թե նոր պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի, ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ։

«Իսկ ինչո՞ւ է ժամանակը»,- հարց է տալիս ինքը՝ Օ՚Բրայենը և ինքն էլ պատասխանում։

«Մեր կարծիքով սերնդի, կամ գուցե մի քանի սերնդի ընթացքում մեկ անգամ լինող հնարավորություն կա Կենտրոնական Ասիայից դեպի Միջերկրական ծով, առևտրային երթուղի կառուցելու համար։ Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև և դա կբացի ոչ միայն հիմնական առևտուրը, այլ նոր արդյունաբերություններն այդ երթուղու ողջ երկայնքով»։

Այս հաղորդուղիների բացմամբ եվրոպական և արևմտյան ազդեցության տակ գտնվելու հանգամանքով, բնականաբար շահագրգիռ կողմը միայն ԱՄՆ-ը չէ։ Երևանում երեկ տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում գործընկերության կոմիտեի 5-րդ հանդիպումը։

Կոմիտեն վերանայել է մի շարք դրույթներ, ինչպես նաև ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ միտված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և հարաբերությունների կարգավորմանը և իր աջակցությունն է հայտնել տարածաշրջանային տրանսպորտային ուղիների բացմանը։

Հատկապես վերջին օրերին հաղորդուղիների բացման պահանջով, Արևմուտքն ավելի ակտիվացել է, նույն այդ ընթացքում էլ հայտնի դարձավ, որ Փաշինյանը, ով մշտապես հայտարարում էր, թե հաղորդուղիները պետք է գտնվեն Հայաստանի իրավազորության ներքո և հրաժարվում էր կատարել եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այժմ էլ որոշում է կայացրել հաղորդուղիների վերահսկումն ու բեռների տեղափոխումն Ադրբեջանից Նախիջևան պատվիրակել արևմտյան մի ընկերության, որն էլ վերահսկելու է այսպես կոչված միջանցքը։

Լիանա Արամյան