Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել է Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Իրանում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան նոր բանակցություններ տեղի կունենան կիրակի Ջիդդայում ՀՀ ՊՆ-ն հայտարարել է՝ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտման մասին Բաքվի հաղորդագրությունները․ ԱԳՆ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ ի՞նչ է կատարվում սահմանին Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները Սպասվում են տեղումներ, լեռնային մասերում` ձյան տեսքով Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով
Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից Դանիայի դեմ խաղում դաշտ դուրս կգա ոչ թե 11 խաղացող, այլ ամբողջ Պորտուգալիայի ուժը. ՌոնալդուՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕ«Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՌԴ-ն 147 ԱԹՍ-ով գրոհել է Ուկրաինայի վրա. Կիևում կան զոհերՍտամբուլի քաղաքապետը կալանավորվել է. Թուրքիայում ցույցերը չեն դադարումԳիտնականները ստեղծել են էժան արևային մարտկոցներ, որոնք կարելի է տեղադրել ցանկացած վայրում Էջմիածնում Mazda 3 մակնիշի մեքենան պшյթել էՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Արման Ծառուկյանը դիմել է իր հնարավոր մրցակիցներին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում Պուտինը և Վուչիչը մայիսին հանդիպում կունենան Մոսկվայում Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից (տեսանյութ) Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ Խորթ մայրը փայտե քանոնով հարվածներ է հասցրել 10-ամյա երեխային․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանի ուղղությամբ Մարտի 23-ին Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սպասվում Պրեմիերա. Ավո Ադամյան- «Երանի»
Մամուլի տեսություն

«Օդից կախված» իշխանության հակակովային փշալարերը, այցային շոուն ու... հնարավոր հանրաքվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թե ինչու էր Փաշինյանը գնացել Սյունիքի մարզ, սկզբունքորեն, դժվար չէ կռահել: Զրոյի ձգտող վարկանիշի պայմաններում, մանավանդ հունիսի 12-ին ոստիկանության միջոցով կազմակերպված արյունահեղությունից հետո նրան շտապ կարգով «վերականգնողական պրոցեդուրա» էր պետք: Բայց դա՝ իր հերթին: Այնպիսի անձնավորության պարագայում, ինչպիսին արդեն 6 տարի Հայաստանը ցնցող Փաշինյանն է, նմանօրինակ այցերը միայն մեկ նպատակ չէ, որ հետապնդում են: Նրա որևէ մարզային այց, ինքնին, արդեն որոշակի չարագուշակություն պարունակում է իր մեջ:

Օրինակներով չծանրաբեռնենք ընթերցողին՝ Արցախից Կիրանց օրինակ է, որ աընդհատ հետապնդում է մեզ: Ի՞նչ է լինելու Սյունիքում կամ Սյունիքի հետ: Արդյո՞ք շուտով Արարատ կամ Գեղարքունիք չի մեկնելու: Ճիշտ է, առավել դիտողունակ մեկնաբանները ենթադրում են, որ հարվածի տակ հաջորդը ոչ թե Սյունիքի բնակավայրերն են հայտնվելու, որոնք արդեն մի անգամ 2020-ի նոյեմբերի-դեկտեմբերին, այն էլ՝ «բանավոր համաձայնությամբ», ծանր հարված ստացել են, այլ այս անգամ Արարատի մարզի Տիգրանաշենն է «սահմանազատվելու», ավելի ճիշտ՝ «սահմանահանձնվելու», բայց օրը կգա, ինչպես ասվում է, չարն էլ՝ հետը, կիմանանք: Փոքր ու փոքրացող երկիր է: Համենայն դեպս, Փաշինյանը սյունիքյան այցի ընթացքում տարբեր բաների մասին խոսեց, որքան էլ հիմնական նպատակներից մեկը ոչ թե խոսելն էր, այլ «Սյունիքի մարզի բնակչությունը ցնծությամբ է դիմավորում Հայաստանը սահմանազատող Փաշինյանին» բեմականացված շոուի ցուցադրությունն էր: Սա էլ է, գիտե՞ք, հետաքրքրական ու հատկանշական:

Ինչպես վկայում են տեղացիները, Երևանից ժամանած համապատասխան ծառայությունների աշխատակիցները մի քանի օր շարունակ «մաղել» են մարզը ու հատկապես այն բնակավայրերը, որտեղ, ըստ ծրագրի, պետք է այցելեր կամ այցելեց Փաշինյանը: Տեղական իշխանություններն ու քպականները պատասխանատու էին Փաշինյանի հետ «պատահաբար» հանդիպող, նրան գրկող-գուրգուրող «ինքնամոռաց» կողմնակիցների քասթինգի համար: Ի լրումն, «կենտրոնից» նաև «դիմավորող-ուղեկցող յուրայինների գործուղման մասին էլ խոսակցություններ էին շրջանառվում: Մի խոսքով՝ դատարկ շոու, որի հիմնական նպատակը դեռևս «ժողվարչապետ» քարոզչական փուչիկն է: Ըստ որում, անհասկանալի է, թե ում համար է դա:

Վերջին հաշվով, շոուի հանդիսատեսը հիմնականում Հ1-ի կամ իշխանական քարոզչության այլ միջոցների լսարանն է, որի ընդգրկումը մոտավորապես արդեն համընկնում է ՔՊ վարչության կազմի ու նրանց ազգականների թվակազմի հետ: Կարճ ասած՝ իրենք նկարում են, իրենք նայում, իրենք հրճվում ու ցնծում: Մեծ հաշվով՝ ինքնախաբեություն: Ինչ վերաբերում է հայտարարություններին, ապա դրանք մեկը մյուսից «շքեղաշուք» են: Օրինակ՝ Փաշինյանը խոսեց այն մասին, որ փշալարեր կանցկացվեն, ինչպես, ասենք, Կիրանցում (չնայած Բագրատ Սրբազանն ասում է, թե ոչ մի փշալար էլ չկա, գնալու է՝ անձամբ ստուգի), ինչից հետո այլևս կովերը չեն հատի սահմանը և չեն հայտնվի թշնամուն նվիրած տարածքներում: Դե, կովերը «ջի-փի-էս» չունեն, քաղաքականապես անգիտակից կենդանիներ են:

Վերջ, այլևս կարելի է, ուրեմն, փաշինյանական մոտեցմամբ, երկրին ու հատկապես սահմանամերձ դարձված բնակավայրերում ապրող հայրենակիցների անվտանգությունն ապահովված համարել: Չէ՞ որ կովերն այլևս փշալարերը չեն հատի ու անցնի թշնամապատկան տարածք: Լավ, իսկ եթե հանկարծ հավերն ու սագերը անցնե՞ն: Այդ դեպքում ի՞նչ է նախատեսվում: Փշալար-սահմանը հատելու դեպքում վնասազերծվելո՞ւ են, թե՞ ոնց: Ավելի վատ, որ միգուցե Փաշինյանի մտքով չի անցել. եթե թշնամին իր հաճույքի համար սկսի կրակել, ենթադրենք, Ներքին Հանդի տների, բնակիչների ուղղությամբ, ի՞նչ է, թշնամական գնդակները, արկերն ու ականները գալու են, հասնեն փշալարերին ու թափվեն գետնի՞ն: Համաձայն ենք, ամենևին ծիծաղելի չէ: Առավել ևս, եթե նկատի ունենանք, թե հատկապես ո՞վ է ու ի՞նչ է իրենից ներկայացնում թշնամին:

Այցի ընթացքում Փաշինյանն, ի դեպ, խոսք նետեց նաև այն մասին, թե սահմանազատման հարցերի հետ կապված, հնարավոր է, հանրաքվե լինի կամ այդ հարցերը հանրաքվեով որոշվեն: Այստեղ էլ են մի շարք հարցեր ծագում (չնայած, անշնորհակալ գործ է՝ տրամաբանություն ու պատճառահետևանքային կապ գտնել նույն թեմայով Փաշինյանի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարությունների միջև): Օրինակ, այդ ինչպե՞ս է, որ Կիրանցում, Ոսկեպարում, մի խոսքով՝ Նոյեմբերյանի շրջանում սահմանազատման համար հանրաքվեի կարիք չեղավ, այլ սև ու կարմիր «բերետներով» բնակչությանն «աղացին» ու արագորեն «սահմանագծեցին» ու «սահմանազատեցին», իսկ հիմա, պարզվում է, կարող է հանրաքվե լինել, ենթադրենք, Սյունիքի կամ այլ մարզի սահմանային տարածքների հետ կապված: Կիրանցն ու Ոսկեպարն, ի՞նչ է, ա՞յլ երկրի տարածքում են, ա՞յլ օրենքներ էին այն դեպքում գործում: Երկրորդ՝ ի՞նչ «սահմանազատման» մասին է խոսքն, առհասարակ, եթե Փաշինյանն ու իր «առաջին շարքի» կուսակիցները խոսում էին «սահմանի վերականգնման» մասին՝ նկատի ունենալով ԽՍՀՄ չգիտես, թե ո՛ր թվականի քարտեզը, որ միայն իրենք են տեսել ու չեն հանրայնացնում: Այդ ի՞նչ իշամեղու է թառել կառավարության ծրագրերի վրա, որ «հանկարծակի» հիշեցին հանրաքվեի, մեծ հաշվով՝ այն մասին, որ երկրի տարածքային ամբողջականության փոփոխության վերաբերյալ հարցերը, Սահմանադրության համաձայն, որոշվում են հանրաքվեով:

Թե՞ նաև ձեռքի հետ սահմանադրական հանրաքվե էլ է լինելու՝ համապատասխան փոփոխությամբ: Իսկ հնարավո՞ր է, որ այդ «հանրաքվե» ասվածը այն փայլաթուղթն է, որով Փաշինյանն ու նրա իշխանությունը զուգահեռ ցանկանում են փաթեթավորել առհասարակ Սահմանադրության փոփոխությունը՝ Սահմանադրության նախաբանի ու Անկախության հռչակագրին արված հղման վերացմամբ՝ գործնականում կատարելով Ալիևի ու Էրդողանի հերթական պահանջ-նախապայմանը: Կա նման «գործիքակազմ»՝ ակնհայտ տապալվելիք որևէ հանրաքվեի հետ դնել մեկ այլ հարց, կամ կազմակերպել ընտրություններ: Հարցեր շատ կան: Այդ թվում՝ խաչքարերի վերաբերյալ Փաշինյանի դարակազմիկ «մտքերի» վերաբերյալ, որ արտահայտեց Սիսիանի ավագ դպրոցի «բերման ենթարկված» աշակերտների հետ հանդիպման ժամանակ: Թե բա. «Ինչքա՞ն խաչքար դնենք, հասկացանք՝ 1, 2, 10, 50, 100:

Եկեք ամեն մեկի վզից մի հատ խաչքար կախենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է: Մեծ խաչքարեր կախենք երեխաների ոտքից, ասենք՝ դե, քարշ տվեք, որովհետև Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞, ոչ, զոհվել են, որ ապրեն, որ կյանքը վայելեն, որ կյանքից հաճույք ստանան: Այս փոփոխությունն է հիմա տեղի ունենում Հայաստանում»: Իր՝ «Երկրի հակառակ կողմը» գրոտվածքում ներառելու ենթակա այս արտահայտության հեղինակը ակնհայտորեն աշխարհընկալման ու ազգային ինքնության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի: Հակառակ դեպքում ուղղակի անհնար էր նման բառակույտ ձևակերպել ու արտաբերել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում