Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Խարբերդի գերեզմանատան հարակից տարածքում անչափահաս էր uպանվել․ նոր մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ի՞նչ կպատահի ձեր օրգանիզմի հետ, եթե պարբերաբար ելակ ուտեքՈրտե՞ղ է փոքրիկ Տիգրանը․ ի՞նչ է կատարվում Մարմարիկ գյուղումՎարդան Սարգսյանն առաջին անգամ հետևորդներին ցուցադրել է որդու լուսանկարը (ֆոտո)Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանըՕդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերինԳազ չի լինիԱյս լուրը պատմական նշանակություն ունի. Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիա2 օր ջուր չի լինիԹուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին. Արա ՊողոսյանՂարաբաղի հարցում միացումն ակախությամբ փոխելը գիտակցված քայլ էր․ Լևոն ԶուրաբյանՂարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց․ փաստաբանԹրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՀաջորդ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի կունենա գերիների փոխանակում՝ 1,000-ը 1,000-ի դիմացՈրպես COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր` Հայաստանը հույս ունի նպաստել կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը․ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿրեմլը գնահատել Է Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունըՀրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ կա տուժածԱրմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերՀայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Քաղաքականություն

Միրզոյանի դեմարշը՝ Լուկաշենկոյի դեմ

Լիտվա կատարած այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հերթական ոչ բարեկամական քայլն է կատարել Բելառուսի դեմ։ Մասնավորապես հանդիպել է բելառուսական ընդդիմության առաջանորդներից մեկի, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա տիխանովսկայայի հետ։

Վերջինս ընտրություններից հետո փախել էր երկրից և այժմ բնակվում է Լիտվայում և Գերմանիայում, բավականին ակտիվ զբաղվում է քաղաքականությամբ, միջազգային կառույցների հետ հանդիպումներ ունենում։

Արևմտյան երկրները նույնիսկ առաջարկել էին Բելառուսի ընդդիմությանը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել։ Հայ-բելառուսական վերջերս սրված հարաբերությունների ֆոնին՝ Արարատ Միրզոյանի քայլը Լուկաշենկոյի դեմ դեմարշի ևս մեկ օրինակ է։ Երևանը չի խորշում ամեն անգամ ցույց տալու իր բացասական վերաբերմունքը, ինչը, նշենք, այս դեպքում արդարացված է։

Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է իր աջակցությունն Ադրբեջանին, իսկ վերջերս էլ, նույնիսկ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե տեղյակ է եղել 44-օրյա պատերազմի նախապատրաստման գործընթացից։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀԱՊԿ երկու դաշնակից պետություններ ոչ թե օգնել են Հայաստանին, այլ զբաղվել են մեր երկրի դեմ պատերազմի նախապատրաստմամբ։ Երևանը նաև հետ է կանչել դեսպանին Մինսկից և մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում ընդհանրապես մտադիր չեն դեսպանին հետ վերադարձնել։ Հայ-բելառուսական հարաբերությունների վատթարացումը Փաշինյանի համար հրաշալի կռվան է արևմտյան երկրների հետ հարաբերություններն ավելի բարելավելու համար, իսկ Լուկաշենկոն էլ անընդհատ տալիս է այդ առիթը Փաշինյանին։

Սոֆյա Ավագյան