Վատիկանն անցնում է արևային էներգիայի

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կարգադրել է արևային մարտկոցների էլեկտրաէներգիա արտադրել, որը բավարար կլինի Վատիկանն ամբողջությամբ էներգիայով ապահովելու համար։

Հռոմի Պապը հատուկ առաքելական նամակով դիմել է Վատիկանի սոցիալ-էկոլոգիական կոնգրեսին, որտեղ կոչ է արել ամբողջ մարդկությանը գիտակցել փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, կենսակերպը փոփոխելու կարևորությունը։ Հռոմի պապը հիշեցրել է, որ պետք է պատասխանատու լինել արտադրության և սպառման հարցում, ինչպես նաև կոչ է արել մարդկությանը պայքարել գլոբալ տաքացման դեմ։

Ըստ Ֆրանցիսկոս Պապի մթնոլորտն արտանետումների կրճատման անհրաժեշտությունն ուղեկցվում է վերականգնվող էներգիայի նոր աղբյուրների, հատկապես արևային էներգիայի աննախադեպ զարգացմամբ։ Նա հանձնարարել է արևային մեծ կայաններ տեղադրել տաճարների վրա, որոնք թույլ կտան ապահովել ոչ միայն Վատիկանի ռադիոկայանի էլեկտրամատակարարումը, այլև Վատիկանի ամբողջ էներգետիկ աջակցությունը։

Առաջիկայում արդեն Վատիկանը կապահովվի նոր արևային մարտկոցներով, որոնք կտեղադրվեն ոչ թե բուն Վատիկանի տարածքում, այլ Հռոմի հյուսիս արևմուտքում գտնվող թաղամասերից մեկում՝ վարձակալական հիմունքներով։

Հայաստանն արևային մարտկոցներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։

Անահիտ Մանթաշյան

Երևանում բախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, 2 ծառ և հայտնվել հանդիպակաց գոտում Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն. Պուտին Իրանում 2 երկրաշարժ է գրանցվել Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին 600 հազար դոլարի չափով վնաս է պատճառվել, նրանք մեղադրում են Իրանի դեսպանին և հյուպատոսին Մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Տիգրան Ավինյան Քիմ Քարդաշյանը 44-ամյակից լուսանկարներ է հրապարակել «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը կազմակերպում է «Ապագայի ճարտարապետներ» անվամբ երիտասարդական հետազոտական ծրագրերի մրցույթ Կուբայի քաղաքացին կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով Կապ չունի՝ իրենց արածը դավաճանություն է, թե՞ տգիտություն․ Նաիրի Սարգսյան Իսրայելի հարվածների պատճառով տները լքած լիբանանցիների թիվը հասել է 809,000-ի. ՄԱԿ Մենք մեզ լավագույնն ենք համարում և դա ապացուցում ենք գործնականում․ Յամալը՝ առաջիկա Կլասիկոյի մասին Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Փաշինյանը՝ Փեզեշքիանին Կանոնակարգի հաստատմամբ ՔՊ–ն հրաժարվեց Արցախից ու անկախության հռչակագրից. Ավետիք Չալաբյան Ֆլորիդայում փոթորիկներից հետո մահաբեր մանրէ է տարածվել Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարում իրականացնելը 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը «Հայաստանը ես եմ»-ի առաջին պահանջը մասամբ բավարարվել է 5 հատ iPhone 16 և 0% միջնորդավճար. Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար նոր արշավ է մեկնարկել Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը․ «Հայաքվե» ԶՊՄԿ-ը սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնել
website by Sargssyan