Ադրբեջանի թիրախում ԶՊՄԿ-ն է

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը սաստկացրել է Հայաստանի տնտեսության հիմնասյուների դեմ «տեղեկատվական ահաբեկչությունը», միջազգային կառույցներին փորձում է համոզել, թե Հայաստանում գործող հանքարդյունաբերական ընկերությունները աղտոտում են շրջակա միջավայրը և հատկապես` գետերը, որոնք անցնում են նաև Ադրբեջանի տարածքով:

Հայաստանը՝ որպես տարածաշրջանը աղտոտող ներկայացնելով թիրախավորում է ՀՀ հանքարդյունաբերությունը։ Ադրբեջանի թիրախում գտնվող ձեռնարկությունների թվում առաջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը թիվ մեկ հարկատուն է և Հայաստանի տնտեսության ողնաշարը։

Վերջերս Ադրբեջանում գործող Environmental Protection First (EPF) «ոչ կառավարական» դաշինք կոչված միավորումը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հանքահումքային պաշարները» քարտեզը, որը կազմված է ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով։

Ըստ փորձագետների, նման մեղադրանքներ հասցեագրելու համար Բաքուն օգտագործում է նաև որոշ հայ բնապահպանների՝ նախկինում արած զեկույցները՝ տպավորություններն ավելի խտացնելու համար։ Հարևան պետությունում, իհարկե, բնապահպաններ չկան։ Արցախի շրջափակումը սկսած խումբն էլ, որ բնապահպանական հարցեր էր իբր առաջ քաշում, բնապահպաններ չէին, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից ուղղորդվողներ։ Բռնապետական այդ երկրում բնապահպանություն, որպես այդպիսին, չի կարող լինել։

«ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն օրեր առաջ հարցազրույց էր տվել, անդրադարձել կոմբինատի դեմ արշավին, նշել, որ Ադրբեջանը լրջորեն աշխատում է ՀՀ տնտեսական հենասյուների դեմ։ «Եվ հանքարդյունաբերությունն առաջին թիրախն է։ Գոնե սա պետք է ակնհայտ դարձնի պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի հանքարդյունաբերությունը մեր երկիրն իրական տնտեսական հաջողություն բերելու մեծ ու չօգտագործված պոտենցիալ ունի»,- նշել էր նա։ Ջհանյանը կարծում է, թե հայաստանյան ակտիվիստական կազմակերպությունների շատ հրապարակումներ տեղ են գտնելու COP29-ի ադրբեջանական փորձագետների զեկույցներում։ Մինչդեռ, ի տարբերություն հարևան երկրների՝ ՀՀ-ում ավելի շատ են ուշադրություն դարձնում բնապահպանական խնդիրներին պետական մակարդակով: Եվ հայաստանյան մեդիան ահռելի աշխատանք ունի՝ ցույց տալու կատարված իրական աշխատանքները, այլ ոչ կամա թե ակամա հանքարդյունաբերության դեմ գեներացվող կեղծ զեկույցները։

Էմմա Անդրեասյան

Երևանում բախվել են «Mazda 6»-ն ու «Mitsubishi»-ն. վերջինը կոտրել է երթևեկությունը կարգավորող ցուցանակը, 2 ծառ և հայտնվել հանդիպակաց գոտում Մերձավոր Արևելքը լայնամասշտաբ պատերազմի շեմին է. պետք է ստեղծվի անկախ Պաղեստին պետություն. Պուտին Իրանում 2 երկրաշարժ է գրանցվել Մասիսի գառի մսի առևտրով զբաղվող քաղաքացիներին 600 հազար դոլարի չափով վնաս է պատճառվել, նրանք մեղադրում են Իրանի դեսպանին և հյուպատոսին Մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Տիգրան Ավինյան Քիմ Քարդաշյանը 44-ամյակից լուսանկարներ է հրապարակել «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը կազմակերպում է «Ապագայի ճարտարապետներ» անվամբ երիտասարդական հետազոտական ծրագրերի մրցույթ Կուբայի քաղաքացին կալանավորվել է՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով Կապ չունի՝ իրենց արածը դավաճանություն է, թե՞ տգիտություն․ Նաիրի Սարգսյան Իսրայելի հարվածների պատճառով տները լքած լիբանանցիների թիվը հասել է 809,000-ի. ՄԱԿ Մենք մեզ լավագույնն ենք համարում և դա ապացուցում ենք գործնականում․ Յամալը՝ առաջիկա Կլասիկոյի մասին Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է Փաշինյանը՝ Փեզեշքիանին Կանոնակարգի հաստատմամբ ՔՊ–ն հրաժարվեց Արցախից ու անկախության հռչակագրից. Ավետիք Չալաբյան Ֆլորիդայում փոթորիկներից հետո մահաբեր մանրէ է տարածվել Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարում իրականացնելը 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանը «Հայաստանը ես եմ»-ի առաջին պահանջը մասամբ բավարարվել է 5 հատ iPhone 16 և 0% միջնորդավճար. Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար նոր արշավ է մեկնարկել Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը․ «Հայաքվե» ԶՊՄԿ-ը սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնել
website by Sargssyan