Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարևորը՝ մնա իշխանության, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, նրան չի էլ հետաքրքրում. «Փաստ» Երբ մի գրագետ, մի խելոք, մի կազմակերպված խոսքն արդեն «արտառոց» է. «Փաստ» Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ» Փաշինյանի հերթական նվերը Ալիևին Ինչո՞ւ է հակառակորդը շարունակում պահել սահմանային լարվածությունը. «Փաստ» «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ» Նոր քրգործ Սամվել Կարապետյանի դեմ Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի. Էլշան ԻբրահիմովՌուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով ավելի քան 300 ԱԹՍ և 30 հրթիռ․ Զելենսկի«Մանչեսթեր Սիթին» ներկայացրել է նոր մրցաշրջանի արտագնա մարզահագուստը«Hyundai Sonata»-ն վրшերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել վերջինիս «Chery Tiggo»-ինՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել բարեփոխումների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած բանաձևի նախագծին«Շնորհակալ ենք, որ կաս մեր կյանքում, այդքան պարզ, այդքան խորը և այդքան մաքուր»․ Սոֆի Մխեյանի շնորհավորանքը՝ Նազենի ՀովհաննիսյանինՀարավային Կորեայի նախկին նախագահին երրորդ անգամ մեղադրանք է առաջադրվել«Ուզում էի, որ ֆիլմում հայերենը հնչի ճիշտ». «Անորա» ֆիլմի հատուկ ցուցադրությունն ու քննարկումը՝ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբԹեհրանը կողջունի Ռուսաստանի կողմից ԱՄՆ-ի հետ երկխոսության ցանկացած նախաձեռնություն․ Մոսկվայում Թեհրանի դեսպանՌուսաստանն այս գիշեր Ուկրաինայի վրա արձակել է ավելի քան 300 անօդաչու թռչող սարք և 30 հրթիռ. ԶելենսկիՄեզ անհրաժեշտ է այնպիսի քաղաքական ուժ,որը կկարողանա առաջ տանել իրական խաղաղության օրակարգՏարադրամի փոխարժեքները հուլիսիԲելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել է Արցախի մասին բանաձև՝ դատապարտելով ԱդրբեջանինԱրագ շախմատի մրցաշարի կիսաեզրափակչում Լևոն Արոնյանը 2:0 հաշվով հաղթել է Արջուն ԷրիգաիսիինԱնկախ այն բանից, թե ինչ է ասում կամ անում Փաշինյանը, Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ․ Վարդան ՕսկանյանՆիկոլն ինչ հայտարարել է, հակառակն է արել. Մենուա ՍողոմոնյանԲելգիայի խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը լիագումար նիստի ժամանակ հանդես է եկել կարևոր ու համարձակ ելույթով՝ անդրադառնալով Արցախի հարցին և ԵՄ–Ադրբեջան հարաբերություններին. ՀայաՔվեՀրդեհ՝ Աբովյանի շենքերից մեկում․ տարհանվել է 100 բնակիչՆիկոլն իրավասություն չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Հայաստանի գործող վարչախմբին չի հաջողվում ստանալ իր երազած «խաղաղության օրակարգը», Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են նորանոր պահանջներ ներկայացնել. Արշակ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, քննարկվել են Զինված ուժերի ընթացիկ բարեփոխումների և միասնական կառավարման ավտոմատացված համակարգի, ինչպես նաև կենսաբանական անվտանգությանն առնչվող հարցեր։ Այլ մանրամասներ պաշտոնական լրատվությունը չի հայտնում։

Նիստը տեղի է ունենում արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ ԱՄՆ այցից առաջ։ Միրզոյանը մեկնում է Վաշինգտոն՝ մասնակցելու հուլիսի 9-ից 10-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացնում է, որ այցի ընթացքում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ հանդիպումների մասին է խոսքը։ Վաշինգտոն էր հրավիրվել նաև Ադրբեջանը, սակայն մինչ այս պահը պարզ չէ՝ արդյոք արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆ, թե՝ ոչ։ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, թե Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա։

Մինչ այդ, Ադրբեջանի ԱԳ նախարարն է հերթական հայտարարություններն արել, նշել, թե խաղաղության պայմանագրի քննարկման հետ կապված բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ «Ցավոք, Հայաստանի Սահմանադրությունում դեռ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։ Ամբողջական խաղաղության հասնելու համար այդ գործոնը պետք է վերացվի»,- հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանը վաղուց է պնդում Սահմանադրությունը փոփոխելու իր պահանջը, մինչդեռ Ադրբեջանի Սահմանադրությունում վիճահարույց կետերն ավելի շատ են, բայց Բաքուն որևէ կերպ մտադիր չէ փոփոխել իր Սահմանադրությունը։

Երեկ Հայաստան է այցելել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։ Նա հուլիսի 8-ից հուլիսի 11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։ Այցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարար ոլորտի առաջնորդների, երիտասարդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հոկտեմբերին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային։ Հանդիպումը տեղի է ունենալու նույն ֆորմատով, ինչ նախորդները։ Հանդիպման պայմանավորվածությունը նախնական է։ Սա կլինի Սիմոնյան Գաֆարովա երրորդ հանդիպումը: Սիմոնյանի և Գաֆարովայի նախորդ հանդիպումը կայացել էր մայիսի 17-ին Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստի շրջանակում։

Նույնիսկ ամռանը դիվանագիտական այս ակտիվությունը վկայում է, որ Հայաստանի գործող վարչախմբին չի հաջողվում ստանալ իր երազած «խաղաղության օրակարգը», Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են նորանոր պահանջներ ներկայացնել, իսկ միջազգային հանրությունն էլ առանձնապես շահագրգռված չէ ՀՀ նվնվոցը լսելու։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, հայկական դիվանագիտության տապալումը հանգեցրել է նրան, որ մեր երկիրը կորցրեց հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Կարապետյանը նշել է, թե Հայաստանի իշխանությունները ստացել են կապիտուլացիոն քայլերի «փաթեթ», և, ըստ ամենայնի, դա աբստրակտ դատողություն չէ։