Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մարդկության 2/3-րդն ապրում է 70 տարեկանից բարձր տղամարդկանց ղեկավարության ներքո. Bild Ջալալ Հարությունյանը դատապարտվեց ազատազրկման․ հայտնի է՝ ինչ ժամկետով Ռուսական զորքերն ազատագրել են Դոնեցկի Ձերժինսկ (Տորեցկ) քաղաքը Մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար․ ԱՆ ԱՄՆ դեսպանատունը, USAID-ը գործել են ժողովրդի և վրացական պետության դեմ. Կոբախիձե Ռուսաստանը «վատ նորություն ունի» ՆԱՏՕ-ի համար Ինչպես է աշխարհն արձագանքել Գազայի ապագայի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին Կողմերը մնացել են իրենց տեսակետին․ ԶՊՄԿ-ի մամուլի խոսնակը՝ ղեկավարության և աշխատակիցների հանդիպման մասին ՊՆ-ն խստացնում է վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը Ո՞վ է Արմեն Սարգսյանին uպանած հայաստանցի մաhապարտ-աhաբեկիչը․ նոր մանրամասներ Արարատի մարզի տներից մեկում հայտնաբերել է 6 ամսական երեխայի մարմին Սուրճը կթանկանա 20-30%-ով
Ի՞նչ ստացավ ամերիկաթուրքական քարոզչամեքենան ԱբխազիայումՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն. Նաիրի Սարգսյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը Գյումրիում հաջողությամբ սկսեց իր դասընթացը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն Բաքվի եւ Երեւանի իշխանությունները նույն խնդիրն են լուծում. Արմեն Մանվելյան Իշխանությունը կադրային սով ունի Զինվորականների դեմ հետապնդումները նոր թափ են ստանալու Ամերիկյան այցը բացահայտեց Փաշինյանի սնանկությունը Աղազարյանը կուսակցության համագումար է անում. կասկածները խորանում են ԶՊՄԿ-ի կանգնելը վտանգավոր է, հարցին պետք է արագ լուծում տալ. Վարդան Արամյան Ամենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն ԶՊՄԿ-ն սկսել է անօրինական գործողությունների և արտադրության սաբոտաժը հրահրող և կազմակերպող մասնակիցների աշխատանքային պայմանագրերի լուծման գործընթացՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն Որպես Էրդողանի հարճ` պարագլուխը խնդիր ունի Հայաստանը դարձնելու Թուրքիայի կլիենտ պետությունը. Դավիթ Սարգսյան Ադրբեջանն ահաբեկչական պետություն է. Արամ Պետրոսյան Ռուսական կողմն Ադրբեջանին ցույց կտա՞ իր տեղը. «Փաստ» Անբովանդակ ու անարդյունք այց. «Փաստ» «Երկու հիմնական նպատակ են հետապնդում՝ հարկում, որ կարողանան բյուջեի եկամուտներն ապահովել, և ամբողջ հասարակության տոտալ վերահսկողություն». «Փաստ» Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ» Հռոմի ստատուտի վավերացումը՝ Փաշինյանի աշխարհաքաղաքական դիլետանտիզմ. «Փաստ»
Քաղաքականություն

Գործարարները պատրաստվում են միավորվել ընդդեմ Աննա Հակոբյանի

Հայաստանյան մի խումբ գործարարներ որոշել են չվճարել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի պահանջած 10-ական միլիոն դրամները և ընդհուպ, անհրաժեշտության դեպքում հայց ներկայացնել ապօրինությունների փաստով։

Հիշեցնենք, Աննա Հակոբյանը շաբաթներ առաջ նամակներ է հղել մի-քանի հարյուր գործարարների և ձեռնարկությունների՝ գրեթե հրամայական տոնով պահանջելով իր գլխավորած հիմնադրամին փոխանցել 10-ական միլիոն դրամ։ Պահանջը ձևակերպվել էր որպես «Իմ Քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցելու ակնկալիք։

Վարչապետի տիկինը նույնիսկ տեսանյութ էր հրապարակել որում, իբր պատահաբար, ցուցադրել նամակը։ Մի քանի հարյուր ձեռնարկություններ ստացել էին այդ «պահանջագիր-նամակը», որոշները նույնիսկ կատարել են վճարումները, բայց մեծ մասը պատրաստ է կռիվ տալ Հակոբյանի ու նրա խամաճիկը դարձած ՊԵԿ-ի դեմ։

Մեր զրուցակիցներից մի քանիսը նշեցին, որ ՊԵԿ-ն արդեն իսկ ապօրինություն է արել՝ հարկատուների տվյալները փոխանցելով ինչ-որ հիմնադրամի, և Աննա Հակոբյանը, չարաշահելով իր ու ամուսնու դիրքը, տվյալներ է ստացել, որոնք ունենալու իրավունք չուներ։ Այժմ փաստաբանական մի մեծ խումբ աշխատում է իրավական փաթեթի վրա՝ հարկ եղած դեպքում Աննա Հակոբյանի և Պետեկամուտների կոմիտեի դեմ հայց ներկայացնելու, իրենց իրավունքներն իրավական դաշտում պաշտպանելու համար։ 

 

Շուշան Իսահակյան