Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Fastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում «Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ» Եկեղեցու դեմ որևէ պայքար առայսօր չի հաջողվել. Արմեն Մանվելյան Կոնվերս Բանկը համագործակցում է IFC-ի հետ առևտրի ֆինանսավորման կարողությունների հզորացման նպատակով Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ» Ադրբեջանը սպասում է Իրանի կազմաքանդմանն էթնիկ-կրոնական սահմաններով. «Փաստ» «Քոչարյան, հանցագործ» գոռացողը 7 տարի անց կալանավորվել է խոշտանգման հոդվածով. «Փաստ» Ինչո՞ւ է ՍԱՏՄ ղեկավարի նշանակման հարցը ձգձգվում. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ»
Հարյուրավոր հասցեներում գազ չի լինի՝ հունիսի 19-ին, 20-ին, 23-ին, 24-ին, 25-ին և 26-ինԻրան-Իսրայել կոնֆլիկտի սրվելու դեպքում մեր վիճակը շատ է ծանրանալու. Մենուա Սողոմոնյան Երևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքներըԵղանակը կցրտի՞Այս պահին Փաշինյան-Ալիև-Էրդողան եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող բացառել. ԵղոյանԱՄՆ-ն Իսրայելում գտնվող իր քաղաքացիներին տարհանման հնարավորություն է տալիսՍամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Հնդկաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համարԱրդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգըՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՍամվել Կարապետյանին տարել են «Արմավիր» ՔԿՀMoody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայունՓաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմըՓաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումըՓաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմԵրևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ բժիշկն արձանագրել է վարորդի մահըՍամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենաԿասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունըFastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում«ՀայաՔվե» միավորման վարչության անդամները Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա Կահրամանին
Քաղաքականություն

ԱՄՆ-ն Վրաստանում «իշխանափոխություն է նախապատրաստում». գլխավոր դերը «վստահված է» Զուրաբիշվիլիին. ՌԴ հետախուզություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ-ն «վճռական է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրում իշխանափոխության հասնել». այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը՝ վկայակոչելով իր տվյալները:

«Ջո Բայդենի վարչակազմն արդեն մշակել է լայնածավալ տեղեկատվական արշավ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը վարկաբեկելու համար», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Ըստ ՌԴ հետախուզական ծառայության՝ ամերիկացի «համակարգողները» Վրաստանում ընդդիմադիր ուժերին «արդեն հրահանգել են սկսել երկրում բողոքի ցույցերի ծրագրումը՝ կապված ընտրությունների հետ»։ Ընդ որում, ըստ ռուսական կողմի պնդման, «իշխանափոխության հիմնական շարժիչ ուժը պետք է լինի Թբիլիսիի բնակչությունը»։

«Վաշինգտոնը ծրագրում է այս բոլոր իրադարձությունների հիմքում դնել հակառուսական գաղափարախոսությունը՝ Մոսկվային մեղադրելով Վրաստանի բոլոր դժբախտությունների  համար։ Շեշտը դրվելու է «Վրացական երազանք»-ի «քաղաքական անկախության բացակայության» մեղադրանքների վրա: Հակակառավարական տրամադրություններ հրահրելու գործում առանցքային դերը պետք է կատարի Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին: Ինչպես պլանավորել են «վաշինգտոնյան ռեժիսորները», պետության ղեկավարը հարցազրույց կտա ամերիկյան լրատվամիջոցներից մեկին  և Վրաստանի կառավարությանը կմեղադրի ԵՄ-ին Թբիլիսիի անդամակցության բանակցային գործընթացի «դեգրադացիայի» համար, հասարակությանը կզգուշացնի Մոսկվայի հետ մերձեցման աղետալի հետևանքների և Ռուսաստանից վերաբնակիչների կողմից Վրաստանին հասցված վնասի մասին», - նշված է հաղորդագրությունում:

Ընդգծվում է, որ Վաշինգտոնը Զուրաբիշվիլիի միջոցով մտադիր է ընտրողներին նախապատրաստել ընդդիմության կողմից իշխող «Վրացական երազանք»-ին ինչ-որ քաղաքական անակնկալի», որը, ի վերջո, կարող է դառնալ հերթական «գունավոր հեղափոխությունը»։