Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Խարբերդի գերեզմանատան հարակից տարածքում անչափահաս էր uպանվել․ նոր մանրամասներ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ում նախատեսվում է իրականացնել Երևանի քաղաքապետարանի կողմից մշակված համալիր առողջացման ծրագիր ՀէՑ-ից տեղեկացնում են Ադրբեջանը Սումգայիթում Bayraktar ԱԹՍ-ներ կարտադրի ՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներ Եվրամիության թարս ապտակը. Փաշինյանի այցը Մոսկվա աննկատ չի անցել Սլովակիայում ստեղծվել է 800,000 եվրո արժողությամբ թռչող մեքենա Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Որտե՞ղ է փոքրիկ Տիգրանը․ ի՞նչ է կատարվում Մարմարիկ գյուղումՎարդան Սարգսյանն առաջին անգամ հետևորդներին ցուցադրել է որդու լուսանկարը (ֆոտո)Ստեփանակերտում քանդեցին մարշալ Բաղրամյանի հուշարձանըՕդի ջերմաստիճանը կհասնի +29 աստիճանի․ եղանակն՝ առաջիկա օրերինԳազ չի լինիԱյս լուրը պատմական նշանակություն ունի. Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիա2 օր ջուր չի լինիԹուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին. Արա ՊողոսյանՂարաբաղի հարցում միացումն ակախությամբ փոխելը գիտակցված քայլ էր․ Լևոն ԶուրաբյանՂարիբ Բաբայանի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց․ փաստաբանԹրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՀաջորդ շաբաթ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի կունենա գերիների փոխանակում՝ 1,000-ը 1,000-ի դիմացՈրպես COP17-ի հյուրընկալող և նախագահող երկիր` Հայաստանը հույս ունի նպաստել կոնվենցիաների, դրանց արձանագրությունների և գլոբալ շրջանակի նպատակների առաջխաղացմանը․ Փաշինյան (տեսանյութ)Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ ԶախարովաԿրեմլը գնահատել Է Պուտինի և Զելենսկու հանդիպման հնարավորությունըՀրդեհ՝ Վանաձոր քաղաքում․ կա տուժածԱրմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերՀայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքը գրանցվեց Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար դոլար արժեքով 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբՄինսկում ներկայացվել են Գ. Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ Մեծ Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ
Հասարակություն

Համաշխարհային պրեմիերա. հասանելի են Ազնավուրի երաժշտության սիմֆոնիկ կատարումները

Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացել է աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ ազգային հերոս Շառլ Ազնավուրի սիրված երգերի երաժշտությունների սիմֆոնիկ կատարումների պրեմիերան՝ նվիրված մեծ վարպետի 100-ամյակին։

 Պրեմիերայի շրջանակում առաջին անգամ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհահռչակ թավջութակահար Կամիլ Թոմայի կատարմամբ հնչել են Ազնավուրի ստեղծագործությունները, որոնք  ձայնագրվել էին աշխարհահռչակ «Դոյչե Գրամաֆոնի» պիտակի ներքո։ 

«Ազնավուրյան երաժշտությունն իմ արյան մեջ է, ես լսում էի նրան, երբ դեռ փոքր էի, լսում էինք տանը, հետո երբ սովորում էի Գերմանիայում, անդադար ականջակալներով լսում էի Ազնավուրի ու էդիտ Պիաֆի երգերը:  Նրա երգերի բառերում պատմություններ են, երբ նվագում եմ, լսում եմ նրա ձայնը և աչքերիս առաջ տեսնում եմ մեծ արտիստին»,- նշել է աշխարհահռչակ թավջութակահարԿամիլ Թոման:

Նախագիծը ֆինանսավորվել է Ակբա բանկի 250 հազարից ավելի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից գոյացող միջոցներով,  որոնցից Ակբա բանկն իր սեփական շահույթի հաշվին  միջոցներ է ուղղում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին։

«Ակբա բանկի հետ հեշտ է լինել բարերար. ընդամենը պետք է ունենալ Ակբա բանկի Visa Բարերար քարտը, դրանով կատարել վճարումներ և բանկն իր եկամուտների հաշվին որոշակի գումարներ կփոխանցի «Հայաստան»  համահայկական հիմնադրամին»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

«Որոշեցինք Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված երկու նախագիծ իրականացնել. առաջինն «Ազնավուրիանա» ալբոմի թողարկումն էր, երկրորդն այս հատուկ համերգն է: Այսօր Հայաստանի մշակութային կյանքում խոշոր ու լուրջ իրադարձություն է. մենք ներկայացնում ենք ոչ միայն սիմֆոնիկ նվագախումբը, ոչ միայն Ակբա բանկն ու «Հայաստան»  համահայկական հիմնադրամը, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

«Նման նախաձեռնությամբ կարողացանք Շառլ Ազնավուրի ժառանգությունը բերել ինստրումենտալ մշակույթ: Մեծ ձեռքբերում է «Դոյչե Գրամաֆոնի» նման մեծագույն ինստիտուտի կողմից ձայնագրվելը, որը տալիս է միջազգային ճանաչում»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

«Այս նախաձեռնությունը կարևոր է Շառլ Ազնավուրին ներկայացնելու համար հենց որպես կոմպոզիտոր։ Նրա մեղեդիները հնչում են թավջութակով, որը, ինչպես հայտնի է, մարդկային ձայնին ամենամոտ գործիքն է»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Ավելի  քան տասը տարիների ընթացքում Ակբա բանկը  շուրջ 700 մլն դրամ է փոխացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ հաշվեհամարին: Կուտակված միջոցներն օգտագործվում են տարբեր  ծրագրերի իրականացման համար՝ կրթությունից մինչև մշակույթ ու վերականգնողական էներգիա: 

Ազնավուրյան ժառանգությունը սիմֆոնիկ գործիքավորմամբ ներկայացնելու համար ձայնգրություններ են կատարվել Փարիզում և Երևանում:  Ալբոմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են նաև հրավիրյալ արտիստներ:

Ալբոմը հասանելի է «Դոյչե Գրամաֆոնի» պաշտոնական կայքէջում և բոլոր հայտնի երաժշտական հարթակներում: