Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ
Քաղաքականություն

Փաշինյանի արշավը Սամվել Կարապետյանի դեմ տնտեսական մտահոգություն չէ, այլ քաղաքական վրեժխնդրություն

Այս հոդվածը վերլուծում է Ստոկհոլմի առևտրի պալատի Արբիտրաժային ինստիտուտի (SCC) որոշման հետևանքները՝ կապված Հայաստանի կառավարության կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) մասնավոր ընկերության ազգայնացման հետ։

Հիշեցի այս ասացվածքը՝ «Հայերին թշնամիներ պետք չեն. նրանք իրենց ամենամեծ թշնամիներն են», երբ ականատես եղա, թե ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հսկայական վնաս հասցրել ոչ միայն Հայաստանի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, այլև տնտեսությանը։

Վերջին ֆինանսական ձախողումը սկսվեց հունիսի 17-ին, երբ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, որն ունի Հայաստանի և Ռուսաստանի երկքաղաքացիություն, քննադատեց Հայաստանի կառավարությանը՝ եկեղեցու դեմ արշավ իրականացնելու համար՝ հայտարարելով, որ ինքը «իր ձևով» կմիջամտի՝ վերջ տալով այդ բանավեճին: Վարչապետը, չափազանցված կերպով արձագանքելով Կարապետյանի խոսքերին, գործի դրեց իր բռնապետական իշխանությունը՝ չնայած ժողովրդավարությանը հավատարիմ լինելու իր հայտարարություններին, և հրամայեց Կարապետյանի ձերբակալությունն ու նախնական կալանքը։

Այնուհետև Փաշինյանը կարգադրեց ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի մեջ Կարապետյանը և նրա գործընկերները ներդրել էին 700 միլիոն դոլար՝ 2015 թվականին այն գնելու ժամանակ։

Այնուհետև Փաշինյանը կարգադրեց ազգայնացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի մեջ Կարապետյանը և նրա գործընկերները ներդրել էին 700 միլիոն դոլար՝ 2015 թվականին այն գնելու ժամանակ։

Փաշինյանի գործողությունները մի շարք բացասական հետևանքներ ունեն Հայաստանի համար.

– Նա խախտել է Հայաստանի օրենքները՝ միջամտելով դատական համակարգին, ինչը դուրս է իր իրավասության շրջանակներից։

– Հունիսի 18-ին նա կոչ արեց իր խորհրդարանական մեծամասնությանը ընդունել օրենք, որը թույլ կտա ՀԷՑ-ի բռնագրավումը։

– Փաշինյանի հրահանգով ոստիկանությունը մուտք գործեց Կարապետյանի երևանյան տուն՝ առգրավելով անորոշ իրեր: Սակայն դատավորը որոշեց, որ խուզարկությունը եղել է անօրինական։

– Նա կարգադրեց ՀԷՑ-ի մի քանի ղեկավարների ձերբակալությունը՝ շինծու մեղադրանքներով, ինչպես նաև Կարապետյանների ընտանիքի անդամներից մեկի կալանավորումը։

– Հուլիսի 18-ին նա ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակեց անփորձ մի անձի՝ ստեղծելով ֆինանսական կորուստների, էլեկտրամատակարարման խափանումների և սպառողների համար սակագների բարձրացման լուրջ վտանգներ։

– Կարապետյանները (Սամվել, Էթերի, Սարգիս և Կարեն) և նրանց կիպրոսյան գործընկեր «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդը» դիմեցին SCC-ին՝ համաձայն Հայաստանի կառավարության հետ նախկինում կնքված պայմանագրի։ Սակայն Փաշինյանն այժմ անտեսում է այդ համաձայնագիրը։

SCC-ի արտակարգ իրավարարը հուլիսի 22-ին կայացրեց հետևյալ միջանկյալ որոշումները.

«ՀՐԱՄԱՅՈՒՄ է Պատասխանողին [ՀՀ կառավարությանը] ձեռնպահ մնալ բռնագրավման մասին օրենքների կիրառումից (այսինքն՝ «ՀՀ էներգետիկայի մասին» օրենքում  և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքներից) և ՀԷՑ-ի բռնագրավմանը ուղղված հետևյալ քայլերից որևէ մեկի իրականացումից.

– չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն,

– չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը,

– չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին,

– չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները,

– չհայտարարել եւ չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ,

– չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները,

– որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը:

Թեև արտակարգ որոշումը պարտադիր է, ՀԷՑ-ի սեփականատերերը 30 օրվա ընթացքում կպահանջեն SCC-ից վերջնական որոշում կայացնել: Եթե Հայաստանը պարտվի վերջնական արբիտրաժում և հաստատվի բռնագրավումը, կառավարությունը ստիպված կլինի ՀԷՑ-ի սեփականատերերին վճարել մոտ մեկ միլիարդ դոլար՝ պարտավորություն, որը, ինչպես հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարը, կառավարությունը կկատարի: Ցավոք, այդ գումարը կվճարեն Հայաստանի հարկատուները, այլ ոչ թե Փաշինյանը:

– Բացի այդ, Հայաստանի արդարադատության նախարարը, հակառակ SCC-ի որոշմանը, սխալմամբ պնդեց, որ կառավարությունը պարտավոր չէ ենթարկվել ՀԷՑ-ի ղեկավարության փոփոխման արգելքին՝ հայտարարեով, թե դա «դուրս է» SCC-ի որոշման շրջանակներից…

– Այնուհետև կառավարությունը հայտարարեց, որ արբիտրաժային որոշումը ուժի մեջ կլինի միայն այն դեպքում, եթե այն հաստատվի Հայաստանի դատարանի կողմից՝ պնդում, որը հակասում է նախկին համաձայնությանը, ըստ որի արբիտրաժային վճիռը վերջնական է և պարտադիր։ Հայաստանի դատարանների նկատմամբ վստահությունը խաթարվում է, երբ դատավորները կատարում են Փաշինյանի հրամանները:

– Փաշինյանի արշավը Կարապետյանի դեմ բխում է ոչ թե տնտեսական մտահոգություններից, այլ քաղաքական վրեժխնդրությունից։ Կարապետյանը, որն այժմ բանտից ձևավորում է հակափաշինյանական քաղաքական շարժում, վայելում է աճող հանրային աջակցություն՝ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

– Փաշինյանի անօրինական և անխոհեմ գործողությունների արդյունքում ոչ մի օտարերկրյա ընկերություն ռիսկի չի դիմի ներդրում կատարել Հայաստանում՝ գիտակցելով, որ կառավարությունը կարող է ազգայնացնել իր ակտիվները և անտեսել արբիտրաժային վճիռները: Քանի որ ՀԷՑ-ն ունի կիպրոսյան գործընկեր, դրա բռնագրավումը խախտում է Կիպրոսի և Հայաստանի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության երկկողմ համաձայնագիրը, ինչը կսրի Հայաստանի հարաբերությունները Կիպրոսի կառավարության հետ:

Եթե Հայաստանի կառավարությունը չկատարի SCC-ի վերջնական վճիռը, ապա կարող են սառեցվել Հայաստանի արտասահմանյան ակտիվները։

Բացի նոր ներդրողներին ետ կանգնեցնելուց, Հայաստանը չի կարող թույլ տալ իրեն կորցնել միլիարդավոր դոլարներ հետևյալ ընթացիկ արբիտրաժային գործերում.

– Կիպրոսում գրանցված «Walnort Finance Limited» ընկերությունը պահանջում է 1.2 միլիարդ դոլար փոխհատուցում Հայաստանից՝ հանքարդյունաբերության ոլորտում ծագած վեճի կապակցությամբ։

– Լիբանանյան «Սանիտեք» ընկերությունը պահանջում է 25 միլիոն դոլար՝ պնդելով, որ Հայաստանը խախտել է իր ներդրումային իրավունքները աղբահանության ոլորտում։

– Արաբական Միացյալ Էմիրությունների Air Arabia ավիաընկերությունը պնդում է, որ Հայաստանի կառավարությունը վատ է կառավարել իր բազմամիլիոնանոց դոլարային ներդրումը։

– ԱՄՆ-ում գտնվող «Lydian International Limited» ընկերության նախկին բաժնետերերը, ըստ որոշ տեղեկությունների, մինչև 2 միլիարդ դոլար փոխհատուցում են պահանջում ոսկու արդյունահանման ոլորտում կրած ֆինանսական զգալի կորուստների համար։

Հայաստանի կառավարությունը չի կարող շարունակել գործել ֆինանսական առումով այսպիսի անխոհեմ ու անօրինական ձևով։ Սփյուռքահայերի շրջանում կան բազմաթիվ փորձառու մասնագետներ, որոնք պատրաստ են տրամադրել ռազմավարական խորհրդատվություն և աջակցություն։ Հայաստանի ղեկավարներին մնում է պարզապես հարցնել և լսել։

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի