Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Գյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Հայ Առաքելական Եկեղեցին ընդդիմություն չէ, այլ հայ ազգի ոգին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա մայիսից սկսած կազմակերպված հարձակումների նոր փուլ է սկսել՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Թիրախում հայտնվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, եկեղեցու բարձրագույն հոգևոր դասը և ազդեցիկ թեմերի առաջնորդներ։ Կարճ ժամանակ անց իշխանությանը մերձ կանգնած շրջանակներն առաջ քաշեցին մի շարք անընդունելի թեզեր, որոնցից մեկը Գարեգին Բ-ին Վեհարանից հեռացնելու և նրան փոխարինելու գաղափարն էր։ Բացառիկ ագրեսիայի դրսևորմամբ անգամ փորձ է արվել հարձակում գործել Վեհարանի վրա, ինչը կանխվել է։ Իսկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանն ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը կալանավորվել են և մինչ օրս պահվում են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ նոր առաջարկով՝ «Մայր Աթոռի նորոգման օրակարգ» անվան տակ։ Փաստացի այն ենթադրում էր Գարեգին Բ-ի հեռացում, նրան ժամանակավոր փոխարինողի նշանակում՝ որևէ ամուսնացած քահանայի տեսքով։ Այս նախաձեռնությունը, որ ուղղակիորեն հակասում է դարերով ձևավորված «Կանոնագիրք հայոց»-ին, ուղեկցվել է սպառնալիքներով՝ Էջմիածնում հակաեկեղեցական հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ։ Ի պատասխան՝ քաղաքական, հասարակական և հոգևոր շրջանակներ բազմիցս հերթապահություն են իրականացրել Մայր Աթոռի տարածքում՝ կանխելու հնարավոր գրոհը։

Փաշինյանի հակաեկեղեցական արշավը բնավ պահի ազդեցության արդյունք չէ։ Այն ունի ակնհայտ ծրագրավորված, համակարգված բնույթ և կարծես ներշնչված է արտերկրյա ուժերից, որոնք նպատակ ունեն խարխլել հայ ժողովրդի ինքնության հիմնասյուներից մեկը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Նման գործողությունները ներքին քաղաքական հաշվարկներից անդին միտված են հայ հասարակության հոգևոր ու ինքնության հենասյուները կազմաքանդելուն։

Հիշեցնենք՝ Գարեգին Բ-ի դեմ նախկինում ևս հարձակումներ եղել են։ Մասնավորապես՝ 2018 թվականի իշխանափոխությունից հետո գործեց «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» անվանումով շարժումը։ Սակայն այս անգամ հարվածը ոչ միայն ուղղված է անձին, այլ ամբողջ եկեղեցական ինստիտուտին։ Արդյունքում՝ Եկեղեցու ամբողջական վերնախավը և հոգևոր դասը համախմբվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շուրջ՝ որպես ինքնության պաշտպանական գիծ։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը, Պոլսո Հայոց Պատրիարքարանը հանդես են եկել հրապարակային հայտարարություններով՝ դատապարտելով Փաշինյանի քաղաքականությունը։ Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, որին մամուլը նախկինում ներկայացնում էր որպես Փաշինյանի՝ հնարավոր կաթողիկոսական թեկնածու, հանդես է եկել հստակ դիրքորոշմամբ. «Ներկա պահին մեր Ամենայն Հայոց Կաթողիկոսն է Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը։ Եկեղեցական դասը և հավատացյալ ժողովուրդը պետք է հավատարիմ մնան նրան, պաշտպանեն և աղոթեն նրա համար»։

Ի դեպ, Փաշինյանի վերջին այցի ընթացքում Ստամբուլում նրան չէր դիմավորել որևէ հայ եկեղեցական։ Սահակ Մաշալյանն այս քայլը բացատրել է որպես բողոքի ակտ՝ ի պատասխան Փաշինյանի հակաեկեղեցական քաղաքականությանը։

Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի ամենահին պետական եկեղեցին է։ Հայ ժողովուրդն առաջինն է, որ Քրիստոսին ընդունել է որպես հավատք և քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։ Հենց Եկեղեցին է դարեր շարունակ եղել մեր մշակույթի, լեզվի, հավատքի, ազգային ինքնության պահապանը՝ ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո հենց Եկեղեցին էր ժողովրդի կողքին, այն պահին, երբ իշխանությունները, փաստացի, լքել էին Արցախը և արցախահայությանը։

Բնական է, որ այս հոգևոր ու ինքնապահպան շերտը խանգարում է այն ուժերին, որոնք ձգտում են Հայաստանը զրկել ինքնության զգացումից։ Այդ պատճառով էլ Հայ Առաքելական Եկեղեցին դիտարկվում է որպես խոչընդոտ։ Փաշինյանի հակաեկեղեցական հռետորաբանությունն ու գործողությունները որևէ կապ չունեն եկեղեցու նորոգման կամ բարեփոխման հետ։ Սա բացահայտ ռազմավարություն է՝ ուղղված ազգային ինստիտուտների վերացմանը։

Պետք է հստակ արձանագրել՝ Եկեղեցին ընդդիմություն չէ։ Այն ազգային հոգու, համախմբվածության և գոյատևման խորհրդանիշն է։ Այո, Եկեղեցականներն իրենց քաղաքացիական իրավունքով մասնակցում են ընդդիմադիր շարժումներին, այդ թվում՝ Բագրատ Սրբազանը՝ «Սրբազան պայքարի» առաջնորդը։ Սակայն եկեղեցին չի դառնում ընդդիմություն՝ քաղաքական իմաստով։ Եկեղեցին մնում է հավատի, հոգու և ազգային արժանապատվության դարավոր պահապանը։

Իշխանությունների վարքագիծը, որի տրամաբանության մեջ տեղավորվում է նաև բարերար Սամվել Կարապետյանի կալանավորումը՝ եկեղեցուն աջակցության պատրաստակամության համար, հակասում է ոչ միայն ժողովրդավարական սկզբունքներին, այլև սպառնում է Հայաստանի պետականության և ինքնիշխանության հիմքերին։

Այսօր Հայաստանն ունի ընտրություն. կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու կողքին կամ խզել մեր գոյության դարավոր շղթան։ Մեր պատմական փորձն ապացուցել է՝ երբ ազգը թողել է իր հոգևոր հիմքը, պարտվել է։ Իսկ երբ պահել է այն՝ փրկվել է։