Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

«Խաղաղության հռչակագիր՝ առանց խաղաղության․ ի՞նչ է ստորագրվել Վաշինգտոնում»․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է.

Եվ այսպես, կայացավ Փաշինյանի, Ալիևի և Թրամփի եռակողմ հանդիպումը։ Փաշինյանը վստահեցնում է, թե ապագան արդեն եկել է։ Թուրքիան գոհ է տեղի ունեցածից։ Ալիևը երջանիկ տեսք ունի, բայց հստակեցնում է՝ ՀՀ գործող Սահմանադրությունը թույլ չի տվել այսօր ստորագրել խաղաղության համաձայնագիրը («Հայաստանը տնային առաջադրանք ունի՝ փոխել Սահմանադրությունը»,՝ մատով թափ է տալիս Ալիևը)։

Իսկ ի՞նչ է ստորագրվել, եթե ոչ խաղաղության պայմանագիր։ Որոշակի «համատեղ հռչակագիր խաղաղ կարգավորման մասին», որը ներառում է կետ՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ, հենց անխոչընդոտ հաղորդակցության մասին։ Խոսքը հենց նույն Զանգեզուրի միջանցքի մասին է։ Թեև վարչապետը ընդգծում է, որ «միջանցք» բառը փաստաթղթում չկա, սակայն ի՞նչ տարբերություն, եթե այնտեղ գրված է «անխոչընդոտ հաղորդակցություն»։

Փաշինյանը անդադար կրկնում է, որ նախագիծը իրականացվելու է հայկական օրենսդրության շրջանակներում, բայց փաստը մնում է փաստ․ փաստաթղթում, որը նա արդեն ստորագրել է, Հայաստանը պարտավորվում է Ադրբեջանին տրամադրել անխափան հաղորդակցություն։ Այսինքն՝ հենց այն, ինչին ձգտում էր Բաքուն և ինչից նախկինում փորձում էր խուսափել Երևանը։ Այսպիսով, Ալիևը բոլոր հիմքերն ունի համարել, որ երեկ իր ծնունդն էր, իսկ Փաշինյանի ստորագրածը՝ ծննդյան նվեր։

Իսկ ՀՀ ղեկավարությունը պետք է դադարեցնի թաքնվել ընդհանուր դրական ձևակերպումների հետևում և հստակ պատասխանի հասարակությանը հետևյալ կոնկրետ հարցերին, որոնք արդեն բարձրաձայնվում են սոցցանցերի օգտատերերի կողմից․

  1. Ո՞վ է կարգավորելու ադրբեջանցիների մուտքն ու ելքը ՀՀ տարածք։
  2. Արդյո՞ք նրանք անցնելու են անձնագրային և մաքսային հսկողություն։
  3. Արդյո՞ք այդ հատվածում կլինեն հայ սահմանապահներ, ԶՈՒ, ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ։
  4. Ինչպե՞ս է իրականացվելու Հայաստան մուտք գործող ադրբեջանական բեռների զննությունը։

Ամենայն հավանականությամբ՝ այս հարցերի փոխարեն կլսենք անորոշություններ և կեղծիքներ «անկախության, իրավազորության, տարածքային ամբողջականության» մասին, որոնցից հեշտությամբ հրաժարվում են և արդեն հրաժարվել են։

Ինչ վերաբերում է «փոխադարձության սկզբունքին», որի մասին այնքան խոսում էր Փաշինյանի թիմը ԱՄՆ այցից առաջ, և որը ենթադրում էր Հայաստանի համար հաղորդակցությունների բացում Ադրբեջանի տարածքով, ապա, իհարկե, հայկական պատվիրակությունը նույնիսկ դա չկարողացավ ստանալ։ Որպես լավություն Փաշինյանին ընտրողների առջև հաճոյանալու համար, որպեսզի նա ինչ-որ բան հրամցնի, հռչակագրում ներառվեց անորոշ ձևակերպում՝ «փոխադարձ օգուտներ ՀՀ-ի համար՝ միջազգային և ներքին կապերի մասով», որը չի պարունակում որևէ պարտավորություն Ադրբեջանի կողմից՝ մեզ համար ճանապարհ բացելու։ Միաժամանակ, հանդիպման արդյունքների վերաբերյալ իր հայտարարությունում Փաշինյանը պնդում է, թե կողմերը համաձայնության են եկել բոլոր ճանապարհների և երկաթուղիների հավասար օգտագործման շուրջ, սակայն փաստաթուղթը նման բան չի պարունակում։ Մենք կրկին համոզվեցինք, որ երբ մեր ղեկավարությունը երդվում է պաշտպանել ինչ-որ սկզբունքներ բանակցություններում՝ հույս ունենալ, որ դրանք իսկապես կպաշտպանվեն, անիմաստ է։ Արդարության համար պետք է նշել, որ Թրամփին իր փաստարկները ներկայացնել Փաշինյանը պարզապես չէր հասցնի։ Ամերիկացի առաջնորդը նրան տրամադրեց ընդամենը 20 րոպե, ինչը նույնիսկ պակաս էր խոստացված 30-ից։

Սյունիքի մարզով անցնող միջանցքը այժմ վերանվանվել է Զանգեզուրի միջանցքից «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP), բայց ինչպես էլ որ անվանես՝ թե Զանգեզուրի միջանցք, թե Թրամփի երթուղի, թե, ներիր Աստված, «Խաղաղության խաչմերուկ» — այժմ օրենսդրորեն ամրագրված է դրա օտարումը Հայաստանի կողմից։ Հայաստանի այս կարևորագույն տարածքը վարձակալության է հանձնվում ամերիկյան ընկերության՝ 99 տարով՝ ևս 99 տարով երկարաձգման իրավունքով։ Այժմ այդ հողը այլևս չի տնօրինվում Հայաստանի կողմից։

Փաշինյանի մտքով անգամ չանցավ փորձել Հայաստանի համար պակաս շղթայող պայմաններ ձեռք բերել . չէ՞ որ նույնիսկ ԱՄՆ-ից կախում ունեցող Ուկրաինան թեժ բանակցում էր Թրամփի հետ ռեսուրսային գործարքի ժամանակ։ Ուրեմն ինչո՞ւ է անկախ Հայաստանի ղեկավարը միանգամից հանձնում Ամերիկային այն ամենը, ինչին վերջինս մատնացույց է անում։ Եվ խոսքը ոչ թե կիսաառասպելական հազվագյուտ մետաղների մասին է, այլ Հայաստանի շատ կոնկրետ և կարևոր հատվածի, որի հետ ԱՄՆ-ն այժմ կարող է անել ինչ ուզենա, օրինակ, օգտագործի այն Թուրքիայի և Ադրբեջանի շահերի համար՝ ընդդեմ Իրանի։

Հռչակագիրը հնազանդորեն ստորագրելու և Թրամփին Նոբելյան մրցանակի առաջադրելու խոստման դիմաց, լավ տղաներ Իլհամն ու Նիկոլը պարգևներ ստացան Թրամփ պապիկից։ Նիկոլին որպես նվեր տվեցին ինչ-որ թղթեր՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության հեռանկարների մասին՝ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։ Իսկ Իլհամին նվիրեցին շատ ավելի կոնկրետ բան — Թրամփը սառեցրեց 907-րդ ուղղումը և վերացրեց բոլոր սահմանափակումները՝ Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասով։ Այժմ ԱՄՆ-ն պատրաստվում է զինել Ադրբեջանին — հետաքրքիր է, ո՞ւմ դեմ։ Երևի թե՝ այլմոլորակայինների։ Ադրբեջանական հայտարարությունների ֆոնին՝ «Իրեւանի» մասին որպես հին ադրբեջանական քաղաքի, այս նորությունը պետք է հետաքրքրի հայկական հասարակությանը։

Թրամփը տվե՞ց որևէ երաշխիք տարածաշրջանում կարգի պահպանման մասով։

Օ՜, իհա՛րկե։ Ամենահավատարիմն ու հաստատունը։ Նա ասաց, որ եթե կողմերը ունենան տարաձայնություններ կամ ինչ-որ բան սխալ գնա, ապա միշտ կարող են զանգահարել իրեն՝ Թրամփին, և նա կլուծի խնդիրը։ Դա շատ սիրալիր է նրա կողմից, բայց Թրամփը մոռացավ, որ իր նախագահության մնացած ժամկետը՝ չորս տարուց պակաս է, իսկ կողմերի տարաձայնությունները շարունակվելու են նաև դրանից հետո։ Փոխարենը այժմ Ալիևը հնարավորություն ունի, հռչակագրի դրույթները իր օգտին մեկնաբանելով, Հայաստանի ցանկացած բողոք ադրբեջանական կամայականության դեմ ներկայացնել որպես՝ ԱՄՆ-ի հանդեպ անհարգալից վերաբերմունք։

Այսպիսով, հանդիպումը, որը ներկայացվում է որպես պատմական առաջընթաց, Հայաստանը դրեց շատ ավելի վատ վիճակում, քան այն, որում նա գտնվում էր մինչ այդ։ Սեփական իշխանությունը պահպանելու համար, Փաշինյանը արեց մի բան, որը լուրջ սպառնալիք է Հայաստանի ինքնիշխանությանը։

Հայկական հասարակության համար այժմ ամենակարևորը՝ չթողնել, որ իրեն մոլորեցնեն և չհավատալ խեղաթյուրված փաստերին։ Փաշինյանը ասում է, թե ապագան արդեն եկել է, բայց իրականում, այն սարսափելի ապագան, որը նա պատրաստում է Հայաստանի համար, դեռ հնարավոր է կանխել։