Նույնիսկ եվրոպական կառույցներն իրենց ճղում էին, որ խոսքի համար չի կարելի անձին զրկել ազատությունից
Նույնիսկ նիկոլական ժամանակներում եվրոպական կառույցներն իրենց ճղում էին, որ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ չի կարելի անձին զրկել ազատությունից – պետք է կիրառվի այլընտրանքային գործիքակազմ՝ թե՛ որպես խափանման միջոց և թե՛ որպես պատիժ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դա՛ է պատճառը, որ ՍՈՎՈՐԱԲԱՐ թե՛ իրավապահները և թե՛ հատկապես դատական մարմինները խուսափել են անազատության հետ կապված գործիքներից՝ կալանքից ու ազատազրկումից։ Բացառություններ, իհարկե, եղել են, բայց դրանք ունեցել են թեկուզ անընդունելի, բայց այնուհանդերձ՝ ինչ-որ բացատրություն, կամ համեմատաբար կարճ են տևել։
1) Եղել են դեպքեր, որ նախաքննության ընթացքում կիրառվել է կալանավորում։ Սակայն դատաքննությունը սկսելուն պես՝ կալանքը փոխվել է անազատություն չենթադրող խափանման միջոցի։ Օրինակ՝ Իմնեմնիմիի գործը։
2) Եղել է դեպք, որ նախաքննության ընթացքում կիրառված կալանավորումը նույնիսկ դատաքննության փուլում թողնվել է անփոփոխ։ Սակայն տվյալ դեպքում վերագրված հոդվածը, հակասելով Սահմանադրությանը, ենթադրել է միայն ազատազրկում։ Տե՛ս Մալյանի գործը։
3) Եղել են դեպքեր, երբ անձը թե՛ նախաքննության և թե՛ դատաքննության փուլերում գտնվել է ազատության մեջ, սակայն դատապարտվել է «կարճաժամկետ ազատազրկում» պատժատեսակի՝ մինչև մեկ ամիս ժամկետով։ Ինձ հայտնի է երկու նման դեպք. մեկը՝ Երևանի, մյուսը՝ Լոռու մարզի դատարանում։
Չի եղել որևէ գործ, երբ ՄԻԱՅՆ «նոր» հանցանք գործելու ռիսկից ելնելով՝ դատաքննության փուլում անձը շարունակի պահվել անազատության մեջ։ Հետևաբար՝ Միքայել Սրբազանի նկատմամբ երեկ կիրառվել է տարբերակված մոտեցում։ Ո՞րն է այդ տարբերակված մոտեցման հիմքը։ Ո՛չ միայն ու ո՛չ այնքան ընդդիմադիր հայացքները – խոսքի համար դատվողների 99%-ն ունեն ընդդիմադիր հայացքներ։ Բա ի՞նչը։ Միայն մեկ հատկանիշով է Միքայել Սրբազանը տարբերվում մյուսներից – Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորական լինելով։
Հետևաբար երեկ տեղի է ունեցել ակնհայտ խտրականություն՝ հենց կրոնական հիմքով։ Սա պետք է, նախ, ողջ խորությամբ գիտակցել, ու, երկրորդ, բոլոր միջոցներով «տեղ հասցնել». «Հայաստան» կոչվող պետությունում դրսևորվում է բացահայտ խտրականություն Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսի հանդեպ»,-գրել է Ռուբեն Մելիքյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց