Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար ՂումաշյանՆոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Ներդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱվետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանՔաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՉենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում
Քաղաքականություն

Քաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Գրեթե միայն սիրելի Կարեն Դեմիրճյանը...
 
Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում Արևմուտքը միլիոնավոր դոլարներ է ծախսել Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու և մեր ժողովրդին ռուսների և Ռուսաստանի դեմ տրամադրելու նպատակով։ Փաստացի խելամիտ և լկտի պրոպագանդայի արդյունքում Արևմուտքին հաջողվեց Հայաստանի ժողովրդին հանել Ռուսաստանի դեմ և մեր ժողովրդին համոզել, որ բոլոր պրոբլեմներն ու խնդիրները, որոնց առջև կանգնում է մեր ժողովուրդը անվտանգությունից մինչեւ սոցիալ-տնտեսական կապված են Ռուսաստանի հետ, արդյունքում Արևմուտքին հաջողվեց մեր ժողովրդի մեծ մասին համոզել, որ Ռուսաստանը լավ դաշնակից չէ, չի պաշտպանում Հայաստանի շահերը և եթե Հայաստանը շարժվի դեպի Արևմուտք կունենա անվտանգություն և բարեկեցություն։
 
Ցավոք սրտի այս պրոպագանդային նպաստեցին և թույլ տվեցին, որ Հայաստանում այդ պրոպագանդան իրականացվի նաև Հայաստանի իշխանությունները տարբեր չափերով և հետաքրքրություններից ելնելով։
 
Ամենահակասականն ու ողբերգականն այն է, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունում իրական հայ-ռուսական հարաբերությունների կրող, այսինքն այսպես ասած պրոռուսական իշխանություն չի եղել, բոլոր իշխանություներնն էլ ունեցել են կամ դեպի Արևմուտք գնալու ցանկություն կամ երկու լարի վրա խաղալու քաղաքականության կողմնակից են եղել, բայց Արևմուտքին հաջողվել էր նաև ստեղծել մի իրավիճակ, որ Հայաստանում եղել են պրոռուսական իշխանություններ, որոնք ոչ միայն չեն նպաստել երկրի զարգացմանը և չեն նպաստել, որ Հայաստանում լինի սոցիալական արդարություն, այլ նաև թալանել են ժողովրդին և թույլ չեմ տվել, որպեսզի Հայաստանի ժողովուրդը լավ ապրի, բայց իրականում այդ իշխանությունները չեն եղել պրոռուսական և չեն եղել հայ-ռուսական հարաբերությունների կրող։ Կարելի է ասել Հայաստանի հանրապետությունում ընդգծված հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից քաղաքական գործիչ եղել է միայն Կարեն Դեմիրճյանը և հետաքրքիրն այն է, որ մինչ այսօր էլ Կարեն Դեմիրճյանը շարունակում է մնալ մեր ժողովրդի կողմից ամենահարգված և սիրելի գործիչներից մեկը, եթե չասենք` գործիչը և խնդիրը կայանում է նրանում, որ փաստացի միակ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից, պրոռուսական գործիչ Կարեն Դեմիրճյանը ժողովրդի կողմից ամենասիրվածն ու հարգվածն է, բայց հայ-ռուսական հարաբերություններն ու պրոռուսական գիծը Հայաստանում վարկաբեկված է։
 
Սա առաջին հերթին գալիս է նրանից, որ մեր նախկին իշխանությունները իրենց գործելաոճում ազնիվ չեն եղել նրանք ժողովրդին չեն բացատրել և ազնիվ չեն ասել, որ իրենք պրոռուսական ուժեր չեն, պրոռուսական գործիչներ չեն և նրանց նպատակը ոչ թե հայ-ռուսական հարաբերություններն են եղել, ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների հիման վրա Հայաստանի անվտանգության և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումն է եղել, այլ ուղղակի ձևացնելով, թե նրանք Ռուսաստանի բարեկամն են և շատ են սիրում Ռուսաստանն ու շատ են ցանկանում հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահել իրականում խնդիր են դրել Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու և Արևմուտք տանելու։ Բայց խնդիրը կայանում է նրանում սիրելի ժողովուրդ, որ ինչ էլ խոսենք միևնույն է Հայաստանի միակ դաշնակիցը և Հայաստանի լավը ցանկացողը Ռուսաստանն է, խնդիրը կայանում է նրանում, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը, մեր ռեգիոնի անվտանգության խնդիրը և լուծել Հայաստանի սոցիալ-տնտեսական պրոբլեմները։ Եվ այս իմաստով օրհասական է Հայաստանում ձևավորել իսկապես հայ-ռուսական հարաբերությունները կարևորող պրոռուսական քաղաքական համակարգ, որը անկեղծորեն կխոսի մեր ժողովրդի հետ և գաղափարական պայքար կտանի այն ուժերի հետ, որոնք ցանակնում են Հայաստանը հեռացնել Ռուսաստանից և տանել դեպի Արևմուտք` դնելով ոչ միայն Հայաստանը, այլ ողջ տարածաշրջանը Արևմուտքի համար ուղղակի մանրադրամի դերում, որը Արևմուտքը պետք է օգտագործի Ռուսաստանի դեմ իր գեոպոլիտիկ շահերի տրամաբանության մեջ, արդյունքում պատերազմ բերելով տարածաշրջան թքած ունենալով տեղի ժողովուրդների և պետությունների ապագայի վրա։ Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում վարկաբեկել են հայ-ռուսական հարաբերությունները, պրոռուսական լինելը դարձրել են ամոթ, պիտակավորում են, որ նրանք ովքեր հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից են` Կրեմլի ագենտներ են և հիմա նրանք, ովքեր անկեղծ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից են կամ պետք է լինեն հայ-ռուսական հարաբերությունների կողմնակից , վախենում են ասել, որ իրենք հանուն հայկական ազգային շահերի պրոռուսական ուժեր են, վախենում են ասել, որ իրենք կողմ են հայ-ռուսական ազգաշահ հարաբերություններին` մտածելով, որ ժողովուրդը իրենց չի սիրի։
 
Ես շարունակում եմ վստահորեն պնդել, որ իսկապես քաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, նա չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց և չպետք է վախենա իր իրական տեսակետները ասելուց, եթե մարդը իսկապես պրոռուսական է և կարծում է, որ Հայաստանի ապագան պետք է լինի Ռուսաստանի հետ, դրանից չպետք է վախենա, չպետք է մտածի, որ ժողովուրդը այդ գիծը չի ընդունում հետեւաբար ինքը պետք է խաբի ժողովրդին, ոչ, պետք է ճշմարտությունը ասել։ Իմ այս գրառման իմաստն այն է, որ պետք մենք ձեավորենք գաղափարական դաշտ, Հայաստանում կան ուժեր, ովքեր ասում են, որ պետք է գնանք Արևմուտք, Հայաստանում կա ուժեր , ովքեր ասում են` պետք է երկու լարի վրա խաղանք , Հայաստանսւմ պետք է լինեն ուժեր, կամ ուժ, որը պետք է հստակորեն ասի, որ ինքը Հայաստանի ապագան տեսնում է Ռուսաստանի հետ և գաղափարական պայքարի մեջ մտնի այն ուժերի հետ, որոնք պայքարում են հայ-ռուսական հարաբերությունները քանդելու և Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու համար։ Եթե մենք չենք ձևավորելու այս քաղաքական ընկալումը ապա Հայաստանի քաղաքական կյանքը շարունակելու է լինել խճճված , լղոզված , կիսաճշմարտություններ ասող, իսկ հասարակությունն էլ անտարբեր և այդ անտարբերության արդյունքում Հայաստանը գնալու է դեպի կործանման։