Հայաստանի միակ իրական ընտրությունն այն է, որ կարողանա Սահմանադրության հարցը դուրս բերել խաղաղության կարգավորման գործընթացից․ Սուրենյանց
Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի արդյունք։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթում թերահավատորեն է արձագանքել Վաշինգտոնում նախաստորագրված հայ–ադրբեջանական փաստաթղթին՝ ակնարկելով, որ իրական խաղաղություն Հարավային Կովկասում հնարավոր է միայն Մոսկվայի շահերի հաշվի առնելու դեպքում։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը բաց տեքստով հայտարարել է․ մինչև Հայաստանի Սահմանադրությունը չհամապատասխանի Բաքվի օրակարգին, խաղաղության պայմանագիրը չի կարող ստորագրվել։
Սա նշանակում է՝ հանրաքվեն դառնում է պայթյունավտանգ «ական» գործընթացի ճանապարհին․
Եթե հասարակությունը կողմ քվեարկի, Հայաստանը փաստացի ընդունում է ադրբեջանական վասալիտետը։
Եթե դեմ քվեարկի, Բաքուն ստանում է նոր պատերազմի պատրվակ։
Սա կործանարար փակուղի է։ Բայց Հայաստանի միակ իրական ընտրությունն այն է, որ կարողանա Սահմանադրության հարցը դուրս բերել խաղաղության կարգավորման գործընթացից։ Դրա համար անհրաժեշտ են երկու առանցքային պայման․
Հայաստանի հասարակության բևեռացման հաղթահարումը և 2026-ի ընտրություններով որակապես նոր ներքաղաքական ստատուս-քվոյի ձևավորումը։
Հմուտ և բազմաշերտ դիվանագիտության գործադրումը, որը թույլ կտա միջազգային դերակատարներին համոզել՝ խաղաղությունը չի կարող պայմանավորվել մեկ երկրի ներքին իրավակարգով։ Միայն այդպես Հայաստանը կկարողանա խուսափել պարտադրված երկակի ծուղակից։ Խաղաղությունը չի կարող լինել կապիտուլյացիայի արդյունք»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց