Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» 25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ
Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկում

Պաշտպանության նախարարության ծրագրերը թերակատարվել են 60.1%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2026թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես.

  • 2026թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 668.5 մլրդ դրամ՝ եռամսյակային ճշտված պլանի ցուցանիշից 5.2%-ով ավելի։ Ծրագրային ցուցանիշի գերակատարումը հիմնականում ապահովվել է «հարկային եկամուտների» և «այլ եկամուտների հաշվին», մինչդեռ պաշտոնական դրամաշնորհների գծով շարունակվում է արձանագրվել քրոնիկ թերակատարում, ինչը վկայում է դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության և նախապես ստանձնած պարտավորությունների կատարման ոլորտներում թերացումների մասին։

Արձանագրվել է բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների զգալի ծավալների կուտակում (դրանց բանկային տեղաբաշխումից ստացվող տոկոսային եկամուտների աճ), որը հիմնականում կարևորագույն ծրագրերի գծով ծախսերի շարունակական թերակատարման հետևանք է և վկայում է բյուջետային քաղաքականության անարդյունավետության մասին։ 

  • 2026թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ընդհանուր ծախսերը՝ 603.3 մլրդ դրամ, 29.6%-ով կամ 254.2 մլրդ դրամով պակաս են, քան նախատեսված է եռամսյակային ճշտված պլանով: Ծախսերի թերակատարման 46%-ը (116.8 մլրդ դրամ) ընթացիկ ծախսերի, իսկ 54%-ը (137.4 մլրդ դրամ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է: Ներքին աղբյուրների հաշվին պետական բյուջեի ֆինանսավորման եռամսյակային ծրագիրը թերակատարվել է 28.7%-ով: Պատկերն ավելի անմխիթար է արտաքին աղբյուրների հաշվին պետական բյուջեի ֆինանսավորման առումով. այս անգամ ևս (ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածում) արտաքին աղբյուրների հաշվին ծախսերի կատարման տեսակարար կշիռը չափազանց ցածր է եղել՝ բյուջեի ծախսերի ընդամենը 0.7%-ը, կամ 4.3 մլրդ դրամն է ֆինանսավորվել արտաքին աղբյուրներից, ինչը եռամսյակային ճշտված պլանի ցուցանիշից շուրջ քառակի ցածր է, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փաստացի մեծությունից՝ շուրջ 2.3 անգամ պակաս։

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը՝ 560.9 մլրդ դրամ, ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 17.2%-ով: Այս հաշվետու ժամանակահատվածում ևս դրանց բոլոր բաղադրիչները թերակատարվել են։

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը (կապիտալ ծախսերը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն նվազել են՝ 43.4%, իսկ եռամսյակային ճշտված պլանի նկատմամբ ավելի քան քառակի թերակատարվել են՝ հիմնականում պայմանավորված ՀՀ ՊՆ կապիտալ ծախսերի թերակատարմամբ: Կապիտալ ծախսերի դեպքում ևս թերակատարումը վերաբերում է ծախսային բոլոր բաղադրիչներին։

Ծախսերի թերակատարման զգալի մասը Պաշտպանության, ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով է։ Կատարողականը (տոկոսային արտահայտությամբ) առավել ցածր է Պաշտպանության, ՏԿԵ և ԿԳՄՍ նախարարությունների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով՝ համապատասխանաբար 39.9%, 62.7% և 65.6%:

Ծրագրերից շատերի գծով թերակատարումները քրոնիկ են, ինչը նշանակում է, որ գործող կառավարությունը պարզապես ի վիճակի չէ ապահովել մի շարք կարևորագույն ծրագրերի («Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում», «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում», «Զբոսաշրջության զարգացում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» և այլն) արդյունավետ իրականացումը, այն դեպքում, երբ դրանցով է պայմանավորված գործող կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրով սահմանված թիրախների զգալի մասի ապահովումը։ 

  • ՀՀ պետական բյուջեն 2026թ. առաջին եռամսյակում կատարվել է 65.2 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 221.8 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։ Այսինքն՝ պետբյուջեի կատարման շեղումը պլանից 287 մլրդ դրամ է։ Հավելուրդի ձևավորումը հիմնականում պայմանավորված է ծախսերի զգալի թերակատարումով։

Բյուջեի ցածր կատարողականը սահմանափակում է տնտեսական ակտիվության և ենթակառուցվածքների զարգացման վրա պետական ծրագրերի ազդեցությունը և հանդիսանում է գործող կառավարության ցածր արդյունավետության լավագույն վկայություն։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով