Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»
Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումները
Ժամանց

Ահա, թե ինչ տեղի կունենա ձեր օրգանիզմի հետ, եթե ամեն օր մի քանի հատ թութ ուտեք

Սկսած հնադարից, թութը լայն կիրառություն է գտել և´ որպես բարձրարժեք սննդամթերք, և´ որպես դեղամիջոց: Հասուն պտուղները վերացնում են փորկապությունը, իսկ ոչ հասունը` ընդհակառակը: Այդ պատճառով էլ վրացիները հնուց կարմիր թութն օգտագործել են լուծի դեմ:

Թթի եփուկը` դոշաբը, մեր ժողովուրդը հնուց օգտագործել է շնչառական հիվանդությունների դեմ:

 

Հրաշալի բուժամիջոց է թթով մոնոդիետան (7-15 օրով): Այս դեպքում ի հայտ են գալիս քաղցաբուժության (ծոմապահության) բոլոր նշանները, և չնայած օրգանիզմը բավականին բարձրարժեք սնունդ է ստանում (օրական 1-2 կգ թութ), 4-րդ օրվանից սկսած մարդու քաշը սկսում է պակասել օրական 700-1000 գրամ: Ստացվում է հետաքրքիր իրավիճակ, մարդն իրեն զգում է առողջ, կայտառ, ուժեղ, կուշտ և քաշ է կորցնում: Այդ ընթացքում օրգանիզմից հեռանում են կուտակված աղերն ու թափոնները, հիվանդ ու ծեր բջջիջները, արյունն արագ փոխում է իր կազմը` թարմանում, առողջանում: Թափոնների արտազատումն այնպես բուռն է ընթանում, որ երիկամները, չհասցնելով դրանց հեռացումը լրիվ իրագործել, մի մասն արտազատում են մաշկի միջոցով, որի հետևանքով մաշկի վրա կարող է առաջանան ցան, պզուկներ:

Հատկատես բուժիչ է սև թութը: Թթի չիրը ձմռանն անփոխարինելի սնունդ է երեխաների ու մեծահասակների համար:

Ամիրդովլաթը նշում է, որ թութը բուժում է կոկորդի քաղցկեղը: Տերևների եփուկը բուժում է անգինան: Թթի հյութն առավել արագ է բուժում քաղցկեղային հիվանդությունները:

ՇԱՏ ԿԵՐԵՔ ԹՈՒԹ…

 

Բնագետներին հայտնի է թթենիների 24 տեսակ, որոնք աճում են հիմնականում Հարավ-արևելյան Ասիայում, Հյուսիս-արևմտյան Ամերիկայում և Հարավային Եվրոպայում:

Այս տարածաշրջանների «երջանիկ» երկրներից մեկն էլ Հայաստանն է: Մեզ համար թթենին թերևս ամենասիրելի ծառերից մեկն է, և ողջ հանրապետությունում երևի չգտնվի գեթ մի հոգի, որն իր կյանքում գոնե մի անգամ վայելած չլինի հենց ծառից թութ ուտելու գերագույն հաճույքը: Ընդ որում, այս հաճույքը միևնույն ժամանակ նաև չափազանց օգտակար է մարդու առողջության համար…

Թթենու արժանիքները կասկածի ենթակա չեն: Նրա առաջին պարծանքն իր պտուղներն են՝ քաղցր, հյութալի ու հրապուրիչ, որոնք օգտագործվում են ինչպես թարմ վիճակում, այնպես էլ որպես պահածոյացման հումք կոմպոտների, մուրաբաների, դոնդողի, սիրոպների, արհեստական մեղրի, գինու, քացախի, սպիրտի և այլնի համար:

 

Դրանք պարունակում են 11% շաքարներ, մոտ 1,5% ազոտանյութեր, 0,1%՝ ֆոսֆորաթթուներ, կիտրոնաթթու և խնձորաթթու, պեկտին, սպիտակուցներ, ճարպեր, երկաթ, վիտամինների զգալի քանակություն (A, B1, B2, C) և այլն: Ընդ որում, սև թութը շուրջ 2 անգամ ավելի շատ երկաթ է պարունակում (6,3%), քան սպիտակը:

Բնութագիրը
Թթենու պտուղները հիմնականում քաղցր են, սառը: Տերևները լինում են նաև դառնահամ: Ճյուղերի համը դառն է կամ չեզոք:

Հիմնական ազդեցությունները


Թթենու պտուղները թուլացնող, տոնուսը բարձրացնող ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա:

Տերևների հիմնական արժանիքը դրանց հակաբակտերիալ, քրտնաբեր, հազը փափկացնող ազդեցությունն է:

Թթենու ճյուղերը հակառևմատիկ, ցավազրկող հատկություն ունեն, նպաստում են արյան ճնշման իջեցմանը:

Թթենու բնի կեղևը միզամուղ, հազը փափկացնող ազդեցություն է ունենում, նույնպես նպաստում է արյան ճնշման իջեցմանը:

Թութը ժողովրդական բժշկության մեջ


Հատկապես սև թութը ստամոքսի, լյարդի աշխատանքի համար շատ օգտակար է: Այն նաև նպաստում է արյան բաղադրության մեջ հեմոգլոբինի բարձրացմանը, ինչպես նաև՝ ապաքինող ազդեցություն է ունենում վերքերի համար:

Սպիտակ ու սև թթերի թուրմը կամ հյութը գործածվում է որպես միզամուղ և քրտնաբեր միջոց: Կովկասյան երկրներում սև թթից եփված սիրոպով ողողում են բերանի խոռոչն ու կոկորդը՝ դրանց խոցային վարակումների դեպքում: Այժմ արդեն գիտականորեն ապացուցված է, որ և սպիտակ, և սև թթերը, ինչպես նաև՝ դրանցից եփված սիրոպը կամ թուրմը, ունեն արտահայտված հակասեպտիկ հատկություն:

Թուրմը պատրաստում են հետևյալ կերպ. 2 ճաշի գդալ թարմ, մանրացված թթի (նախընտրելի է՝ սև) վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թողնել 4 ժամ, ապա օգտագործել օրվա մեջ 4 անգամ՝ խմելով 1/4 բաժակի չափով ամեն ուտելուց առաջ:

Կորեական ավանդական բժշկությունը խորհուրդ է տալիս ձմռանը հավաքել ու չորացնել թթենու երիկամները (почки), որոնցից պատրաստված թուրմը շատ օգտակար է ճարպակալման և սիրտ-անոթային հիվանդությունների բուժման համար:

Նույն սիրտ-անոթային հիվանդությունները ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ ոչ պակաս հաջողությամբ բուժում են սև և սպիտակ թթի միջոցով:

 

Ժողովրդական բժշկության մեջ գործածվում է նաև թթենու կեղևը՝ որպես վերքերի ապաքինման միջոց: Դրա համար թթենու բնի կեղևի փոշին խառնում են բուսական յուղի հետ (1:30) եվ ստացված հեղուկ նյութը քսում մակերեսային քերծվածքների, կտրված վերքերի, խոցերի վրա:

Բժիշկները շաքարախտի և ճարպակալման դեպքում խորհուրդ են տալիս անսահմանափակ քանակությամբ թարմ թութ կամ թթի հյութ օգտագործել: Շաքարախտով տառապողները կարող են օգտագործել թութը նաև չորացրաց վիճակում. 20 գր թթի չիրը եփել 2 բաժակ եռման ջրում, ընդունել ուտելուց հետո՝ 1/2 բաժակ: Այս նույն եփուկը շատ օգտակար է նաև անգինայի, բերանի խոռոչի խոցերի դեպքում՝ որպես կոկորդը ողողելու միջոց:

Չինական ավանդական բժշկության մեջ թթենու կեղևը ներառվում է մի շարք այլ բուսական հիմքերի հավաքածուի մեջ՝ նախատեսվելով շաքարախտի նախնական փուլի բուժման համար: Հարավային Եվրոպայում և Բալկանյան երկրներում ևս թութն օգտագործվում է դիաբետի բուժման նպատակով: Առավել հաճախ գործածվում են թթենու չոր տերևները, որոնք շաքարախտով տառապողները, մասնավորապես, լցնում են ցանկացած ուտելիքի մեջ: Ի դեպ, նմանօրինակ խորհուրդ տալիս են նաև հիվանդանոցային բժիշկները:

Չինացիները սպիտակ թթի տերևներով սովորաբար բուժում են նաև բարձր ջերմությամբ, գլխացավերով և ֆարինգիտով ուղեկցվող մրսածությունը:

Հակացուցումները
Փորլուծության դեպքում հարկավոր է խուսափել թթենու պտուղների օգտագործումից:

Թոքերի հիվանդությունների դեպքում հակացուցվում է թթենու կեղևի և տերևների գործածումը: Կասկածների դեպքում անհրաժեշտ է անպայման խորհրդակցել բժշկի հետ: