Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին
Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձը Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԴեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԹրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ Էրդողան
Հասարակություն

«Գույքահարկի բարձրացումը տխուր հետևանք է ունենալու նաև բիզնեսի համար». Արմեն Գեւորգյան

168․am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը գույքահարկի բարձրացման վերաբերյալ։ Հոդվածում նա մասնավորապես նշում է՝ հաշվի առնելով, որ նոր դրույքաչափերի մասին օրենքն ընդունվել է արտակարգ դրության պայմաններում՝ առանց հանրային լայն քննարկման, առավել ևս՝ հաշվի առնելով մոտալուտ տնտեսական ճգնաժամի գործոնը՝ կարելի էր հետաձգել այս բարեփոխումների մեկնարկը և սպասել ավելի բարենպաստ պայմանների։

Արմեն Գևորգյանի հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

«Գույքահարկի շուրջ վերջին զարգացումները ես կանխատեսել էի դեռևս մեկ տարի առաջ, երբ ես թերևս միակն էի, որը բարձրաձայնում էր հնարավոր հետևանքների մասին։ Հանրային լայն քննարկումը, որը պետք է սկսվեր դեռևս այն ժամանակ, մեկնարկել է այսօր, երբ միայն մեկ քայլ՝ նախագահի ստորագրությունն է մնացել մինչև այս՝ խիստ ռիսկային օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։ Նման հարցերում հանրությունը երբեմն ցուցաբերում է ուշացած արձագանք, սակայն փորձագիտական շրջանակների համար ցանկացած նման հարցի շուրջ մասնագիտական քննարկումը համարում եմ խիստ կարևոր։ Այժմ ցանկանում եմ համառոտ ամբողջացնել հիմնական կետերը․

1․ Համառորեն տիրաժավորվում է տեսակետը, թե եթե չընդունվի գույքահարկի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը, ապա ստիպված ենք լինելու վճարել ավելի շատ, քանի որ անցյալ տարի ընդունվել է օրենք՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը շուկայականին մոտեցնելու մասին։

Հաշվի առնելով, որ նոր դրույքաչափերի մասին օրենքն ընդունվել է արտակարգ դրության պայմաններում՝ առանց հանրային լայն քննարկման, առավել ևս՝ հաշվի առնելով մոտալուտ տնտեսական ճգնաժամի գործոնը՝ կարելի էր հետաձգել այս բարեփոխումների մեկնարկը և սպասել ավելի բարենպաստ պայմանների։ Սակայն այսօր, ըստ որոշ տնտեսագետների, ստացվում է, որ մենք պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնենք կառավարությանը, որ նրանք ավելի դանդաղ տեմպերով են սկսելու բարձրացնել բնակչության համար այս ուղիղ հարկատեսակը։ Դեռևս անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին ես ասում էի, որ չի կարելի սկսել այս նախաձեռնությունը։ Ինձ հակառակվում էին, թե՝ օրենքով անշարժ գույքի արժեքի հաշվարկման նոր մեթոդիկայի սահմանումը չի բերի գույքահարկի բարձրացման։ Թե ինչ ստացվեց արդյունքում՝ տեսնում ենք բոլորս։

2․ Ես միշտ պնդում էի, որ փորձը՝ փոխհատուցել համահարթ եկամտահարկի ներդրմամբ առաջացող կորուստները գույքահարկի բարձրացման միջոցով, իրական չէ, ուտոպիստական գաղափար է։ Բացի այդ, դա նաև անարդար է․ եկամտահարկի նոր դրույքաչափերը զգալի նշանակություն ունեցան բարձր աշխատավարձ, օրինակ՝ մեկ միլիոն դրամ և ավելի ստացողների համար։ Այդ մարդիկ այժմ առանց դժվարության, խնայված գումարներով կարող են վճարել բարձր գույքահարկը։ Իսկ ահա բնակչության այն մեծ հատվածը, որը ստանում է 200-250 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկի նոր օրենքից իրական փոփոխություն չի զգացել, իսկ ահա գույքահարկի բարձրացումից հստակ կորուստներ է ունենալու։ Սա վերաբերում է նաև թոշակառուներին, որոնք ապրում են մայրաքաղաքի թանկ թաղամասերում։

Չենք կարող մոռանալ մարդկանց մասին, որոնք հանգամանքների բերումով են դարձել քաղաքների առավել թանկ տարածքներում անշարժ գույքի սեփականատեր (ժառանգություն, խորհրդային ժամանակներից բաժին հասած սեփականություն)․ նրանք մի քանիսը չեն, այլ տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնց թվում՝ բժիշկներ, մանկավարժներ, արվեստի գործիչներ և այլն։

Նրանք բոլորը հայտնվում են հարկադիր ընտրության առաջ՝ շարունակել ապրել իրենց պատկանող տանը, կամ վաճառել և տեղափոխվել։ Սոցիալական այլ խմբեր ևս այս հարցում պետք է ուշադրության արժանանան, մասնավորապես՝ սփյուռքի մեր հայրենակիցներն ու հիպոթեկային վարկով տուն ձեռք բերած անձինք։ Այս մարդիկ ևս հայտնվում են պետության կողմից պարտադրված անորոշության մեջ, երբ պետությունը, շրջանցելով նրանց շահերն ու տարիների կտրվածքով կատարած պլանավորումը, հանկարծ փոխում է խաղի կանոններն ու պարտադրում բոլորովին այլ հաշվարկ։

3․ Այս ամենից զատ՝ եկամտահարկի նոր՝ համահարթ դրույքաչափը դեռ պատրաստվում են որպես արդարացում օգտագործել կառավարության մի շարք այլ նախաձեռնությունների համար ևս։ Մեկն արդեն մեկնարկել է և շուտով կսկսի գործել՝ կենսաթոշակային ռեֆորմը և պարտադիր վճարումները։ Երկրորդը գույքահարկի այս նոր դրույքաչափերն են։ Բացի այդ, կարծես թե արդեն քննարկվում է պարտադիր բժշկական հարկի գաղափարը՝ աշխատող քաղաքացիների համար՝ պարտադիր բժշկական ապահովագրության ռեֆորմի շրջանակներում։ Արդյունքում՝ այն ամենը, ինչը հնարավոր էր խնայել եկամտահարկի հաշվին, այս կամ այն ձևով պետք է լինելու վերադարձնել պետությանը, եթե ոչ՝ ավելին։

4․ Բոլորին հիմա հուզում է բնակարանների և առանձնատների խնդիրը։ Հարգելի գործընկերներ, հավատացեք, որ գույքահարկի բարձրացման այս նախաձեռնությունն ունենալու է տխուր հետևանք բիզնեսի համար։ Մեր գործարարներն այս պահին չեն հասցրել ամբողջությամբ գիտակցել հնարավոր լրացուցիչ ֆինանսական բեռը իրենց բիզնեսի վրա։

5․ Սխալ տեղում եք փնտրում բյուջեի համար լրացուցիչ գումարները։ Ընթացիկ արձագանքը ընդամենը էմոցիաներ են, այն էլ՝ դեռևս նախագահի կողմից չստորագրված օրենքի շուրջ։ Պատկերացրեք, թե ինչ հանրային արձագանք է լինելու այն պահին, երբ քաղաքացիները կստանան վճարման ենթակա հաշիվները։ Կյանքը ցույց է տալիս, որ բնակչության մեծամասնության մոտ լինում է ուշացած արձագանք նման նախաձեռնություններին։ Հարգելի գործընկերներ, տնտեսության և երկրի համար խնդրահարույց հեռանկարի տեսանկյունից չի կարելի նման բան անել։ Այս նախաձեռնությունն այս տեսքով կարող է օգտագործվել թերևս միայն որպես լծակ՝ անբարեխիղճ սեփականատերերի և կառուցապատողների դեմ»։