Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվի
Հասարակություն

Եթե Ադրբեջանը նոր պատերազմ է ուզում, կանի ամեն ինչ, որ այն լինի

Ադրբեջանին անկլավների վերադարձի (Տավուշի մարզում գտնվող 7 անկլավները և Տիգրանաշենը) և այլ հարցերը պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման գործընթացի համատեքստում: Այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

«Այդ հողերն Ադրբեջանի տարածքներն են: Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի վերահսկողության տակ պահանջում է սահմանազատման գործընթաց, ուստի հարցը կքննարկվի այդ շրջանակում: Այդ հարցերը կքննարկվեն և կլուծվեն»,- ասել է Խալաֆովը:

Ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանի կարծիքով՝ այդ տարածքները ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեն և պետք է հիշել նաև իրավական հիմքերը, թե երբ և ինչ հանգամանքներում են այդ անկլավներն ընդհանրապես առաջացել.

«Եթե մենք հայացք նետենք, օրինակ, 20-ական թվականների Խորհրդային միության քարտեզներին, մենք չենք տեսնի, այդ անկլավները Հայաստանի տարածքի մեջ: Մենք պետք է հասկանանք, որ դա ադրբեջանական՝ մեր սողացող հողերը գողանալու քաղաքականության արդյունք է: Այն ժամանակ տարբեր պատճառաբանություններով, իրենց արոտավայրերի անվան տակ նրանք կտոր-կտոր Հայաստանից տարածքներ են առանձնացրել: Մենք  նաև ունենք այն փաստը, որ այդ տարածքները գտնվում են Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա՝ Արարատի մարզը Վայոց Ձորին ու Սյունիքին և Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհները: ՀՀ շահերի տեսանկյունից անհանդուրժելի է այդ ճանապարհների վրա այսպես կոչված «ադրբեջանական պոստեր»-ի հայտնվելը»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը: 

Անդրադառնալով այս հարցում հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ մեր հարցադրմանը՝ Այվազյանը նշեց.

«Մեր անվտանգության քարտուղարը մոտավորապես հնչեցրեց հայկական կողմի մոտեցումը, որ անկլավները, որոնք գրավել է Ադրբեջանը, մնում է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո, իսկ մեր ազատագրած անկլավները՝ մեր վերահսկողության: Հարկ եմ համարում շեշտել նաև, որ Ադրբեջանն Արծվաշենը կամ, ինչպես իրենք են կոչում Բաշքյանդ ենթաշրջանը, վերադարձնելու մտադրություն չունի: Այնպես որ սահմանագծում և սահմանազատում ադրբեջանական 18 թվականի քարտեզներով, որոնք իրենք հորինել են, որ Երևանն էլ է ադրբեջանական, կարծում եմ՝ հայ ժողովրդի մեծամասնության համար անընդունելի է: Եթե Ադրբեջանը նոր պատերազմ է ուզում, կանի ամեն ինչ, որ այն լինի: Մեզնից կախված է միայն առավելագույն չափով պատրաստ լինել դրան»:

Մարիամ Նալբանդյան