«Տնտեսական ակտիվությունը աղքատ բնակչության վրա որևէ ազդեցություն չի թողել». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Դոլարի փոխարժեքը երեկ նվազեց ևս 5 դրամով, եվրոյինը՝ մոտ 6: Արտարժույթի շուկայում անկանխատեսելի, տնտեսագիտական որևէ կանոնի չենթարկվող ինչ-որ արհեստական, աննորմալ վիճակ է ստեղծվել, ինչը բիզնեսին անընդհատ հարված է հասցնում:
Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում արտարժույթի կտրուկ տատանումներին:
Նա շեշտեց՝ դոլարը բարձրացավ մոտ 530 դրամ, հետո շատ կտրուկ նվազեց՝ հասնելով 450-ի, հետո նորից բարձրացավ՝ հասավ 490-ի, իսկ հիմա 460 է: Ն. Սարգսյանը, ի տարբերություն մի շարք տնտեսագետների, դոլարի արժեզրկումը չի կապում ԱՄՆ-ում առկա գնաճի հետ: Հաշվի առնելով մեր վիճակագրությունը՝ նա շեշտում է, որ 30 տարվա ընթացքում երբեք հայկական դրամը զգայուն չի եղել ԱՄՆ դոլարի նկատմամբ. դրամի արժևորումը կամ արժեզրկումը միշտ կապված է եղել ռուբլու հետ: Թվարկելով դրամի արժևորման օբյեկտիվ պատճառները՝ նա նշել է, որ դրանք իրականում նվազեցրել են դոլարի պահանջարկը, և դոլարի արժեզրկումն այդ ֆոնին սպասելի էր. «Բայց այս ֆոնին դոլարի կրկին արժևորումը, երբ 450-ից նորից 490 դարձավ, արդեն աննորմալություն էր, քանի որ պահանջարկը նույն մակարդակի էր, ու անհասկանալի էր, թե ինչու արժևորվեց»:
Անդրադառնալով այս տարվա առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվության 9,6 % աճին, որն իշխանության կողմից որպես մեծ ձեռքբերում է համարվում, նա ընդգծեց՝ բնական է, որ նման աճ պետք է արձանագրվեր՝ հաշվի առնելով հատկապես ՌԴ-ից ներհոսքը ՀՀ. «Նշված ցուցանիշը, այո, մակրոմակարդակում որոշակի բարելավում է ցույց տվել, բայց երբ նայում ենք ՀՀ-ի աղքատ բնակչության վրա ազդեցություն թողնել-չթողնելու համատեքստում, ապա պատասխանը միանշանակ է՝ տնտեսական ակտիվությունը աղքատ բնակչության վրա որևէ ազդեցություն չի թողել»: Սարգսյանը նաև հավելեց, որ կառավարությունը շարունակում է ոչինչ չանել՝ նույնիսկ նշյալ հնարավորությունից օգտվելու համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»